ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Սոչիում կարող է որոշում ընդունվել դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մասին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ առավելագույնը, որ կարելի է սպասել Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեմարկացիա (սահմանազատում) և դելիմիտացիա (սահմանագծում) սկսելու մասին որոշումն է և այդ հարցով զբաղվող կառավարական հանձնաժողով ձևավորելու մտադրության ամրագրումը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ առավելագույնը, որ կարելի է սպասել Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեմարկացիա (սահմանազատում) և դելիմիտացիա (սահմանագծում) սկսելու մասին որոշումն է և այդ հարցով զբաղվող կառավարական հանձնաժողով ձևավորելու մտադրության ամրագրումը: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ի ասուլիսի պատասխաններից՝ Սոչիի բանակցությունների օրակարգում որևէ այլ փաստաթուղթ չի լինելու:

«Մտավախություններ կան, որ այլ փաստաթուղթ կստորագրվի, բայց վարչապետը փաստացի բացառեց, որ օրակարգում այլ փաստաթուղթ կարող է լինել: Ադրբեջանը փորձում էր այս խնդիրը կապել Արցախյան խնդրի հետ, փորձում էր կապել խաղաղության պայմանագրի հետ, բայց դրանք տեսականորեն և գործնականորեն կապ ունենալ չեն կարող, քանի որ Ռուսաստանը ինքն էլ, ըստ էության, չի կարող անել ավելին՝ կապել այդ բոլորը, Մինսկի խմբի մանդատը բերել-խառնել եռակողմ ձևաչափի հետ, որը ակնհայտորեն չի ճանաչվի ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Ֆրանսիայի կողմից: Բացի այդ, Ռուսաստանը ինքն էլ դա չի կարող նպատակահարմար համարել: Իսկ եթե տարածքային ամբողջականությունը և խաղաղության պայմանագիրը հնարավոր չէ խցկել եռակողմ ձևաչափի մեջ՝ մնում է միայն դեմարկացիան և դելիմիտացիան, այսինքն՝ սահմանազատում և սահմանի այսպես կոչված «վիճելի» հատվածների պարզաբանում: Սա առավելագույնն է, որը թույլ է տալիս ներկայիս իրավիճակը», - մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: