ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵԱՏՄ-ի 4 երկրների և Իրանի մասնակցությամբ Երևանում բացվել է «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին ցուցահանդեսը

«Երևան» ցուցահանդեսային կենտրոնում նոյեմբերի 24-ին աշխատանքն է սկսել «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրներ Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող գործարար հանրության շուրջ 200 ներկայացուցիչ։

Տաղավարներում ներկայացված են ամենատարբեր ոլորտներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, նավթաքիմիա, պոլիմերային արտադրանք, մետաղաձուլություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, առողջապահություն, կենցաղային տեխնիկա, տրանսպորտ, բեռնափոխադրումներ, առևտուր, գիտություն և նոր տեխնոլոգիաներ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից (ՀԱԳՄ)։

«Ցուցահանդեսի կազմակերպիչներից իրանական «Փաոս Պեգաս Թեժարաթ» ընկերության տնօրեն Հասան Մորթաջին նշեց, որ Իրանն առաջին անգամ է այս ձևաչափով գործակցում Եվրասիական երկրների հետ։ Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսն իր նպաստը կունենա հետագա համատեղ բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։

«Եվրասիա 2021»-ի կազմակերպանն աջակից Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին՝  կարևորեց ցուցահանդեսի դերը ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Իրանի գործարարների համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման գործում։ ՀԱԳՄ փոխնախագահը հույս հայտնեց, որ ցուցահանդեսի շրջանակներում կայացած հանդիպումներում կծնվեն խոստումնալից մտահղացումներ, համատեղ ծրագրեր իրականացնելու գործնական քայլեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին երևանյան ցուցահանդեսը և համանման շփումները կարևոր գործոն է համարել Իրան-Հայաստան-ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ ներուժ ունի և լուրջ դեր կարող է խաղալ Իրան-Եվրասիա հարաբերություններում։

«Հայաստանի գործընկերների միջոցով լայն հնարավորություն կա ակտիվացնելու արտահանումն իրանական մեծ շուկա և հակառակը»,- նշել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն։ Նա կարևորել է իրանական կողմի ինտեգրման հետագա  խորցումը ԵԱՏՄ շրջանակներում՝ ընդգծելով երկկողմ շահագրգռվածությունն ու հետաքրքությունները։

ՀԱԳՄ-ի տեղեկացմամբ՝ տեսակապի միջոցով ցուցահանդեսի մասնակիցներին հեռավար ողջունեց և ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեց Ղրղզստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ, ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության անդամ Դանիել Իբրաեվը։

Ցուցահանդեսի շրջանակներում նոյեմբերի 25-ին տեղի կունենա Եվրասիական գործարար համաժողով, նախատեսված են երկկողմ շփումներ։

«Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսն աշխատանքը կավարտի նոյեմբերի 27-ին։

yerevanlur.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: