ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ ազգային ժողովի և Ֆրանսիայի սենատի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության սենատի նախագահ Ժերար Լարշեն:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության սենատի նախագահ Ժերար Լարշեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ժերար Լարշեին «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին մասնակցելու հրավերի համար:

Ֆրանսիայի սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ հանգամանորեն հետեւում են հայաստանյան իրավիճակին եւ քաջատեղյակ են ետպատերազմյան զարգացումներին:

Գործընկերները հատկանշական են համարել այն, որ համաժողովն անցկացվելու է 2020թ. նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի գրեթե միաձայն ընդունումից մեկ եւ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունումից 20 տարի անց:

ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը փաստել է, որ պատմական այդ իրադարձությունները Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ համերաշխության բացառիկ դրսեւորումներ են, իսկ Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում՝ միակարծության եզակի օրինակներ: Այս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւերի ընդունումը, ինչպես նաեւ ֆրանսիական պետության եւ տարբեր կազմակերպությունների իրականացրած մարդասիրական օգնությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրիչ եւ ագրեսիվ գործողություններին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խախտում է 2020-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Գործընկերոջ խնդրանքով ետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է Հայաստանի կոչը միջազգային բոլոր գործընկերներին՝ հստակորեն եւ հասցեական արձագանքել ադրբեջանական կողմի՝ տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը լրջորեն վտանգող այս գործողություններին ու գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու ուղղությամբ: Կողմերը փաստել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու եւ մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարեւորությունը: Զրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրվել ետպատերազմյան հումանիտար խնդիրների հրատապ կարգավորմանը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությանը:

Կողմերն անդրադարձել են հանդիպումից ժամեր առաջ հայ-ադրբեջանական սահմանից Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի  ուղղությամբ բացած կրակին, ինչի հետեւանքով զոհվել է զինծառայող Սուրեն Սաֆարյանը: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կողմերը համարել են ոտնձգություն նաեւ ժողովրդավարության հանդեպ:

Գործընկերները խոսել են միջպետական հարաբերությունների զարգացման հարցերում միջխորհրդարանական համագործակցության հատկանշական գործառույթներից, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական բարձրաստիճան քաղաքական երկխոսության դինամիկայից:

Հանդիպումը եզրափակվել է ՀՀ ազգային ժողովի եւ ՖՀ սենատի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, որով նախատեսվում է օրենսդիր մարմինների բազմաբեւեռ համագործակցություն՝ ի նպաստ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամության եւ համերաշխության:

 

 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 23, 2021 - 13:52

կոդ: 31409

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: