ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը հույսը միայն դնելով Մոսկվայի վրա չի կարող իրեն փրկել համաթուրքական սպառնալիքներից, պետք է նայել նաև դեպի Իրան

Թուրքիայի հրամանով ու Ռուսաստանի կանաչ լույսով փորձում է Հայաստանին ստիպել հայկական Սյունիքի մարզի տարածքով ճանապարհ բացել «Թուրքական միջանցքի» համար, սա ուղղակի բախվում է Իրանի և Հայաստանի շահերին։

2021 թվականին Ռուսաստանի անմիջական հրահրմամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայկական Արցախի դեմ սանձազերծված   44-օրյա պրոքսի պատերազմից հետո տարածաշրջանում նախ Հայաստանի ու պատերազմի արդյունքների հետևանքով Իրանի համար ստեղծված նոր մարտահրավերները, Կովկասյան տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների և հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ  Թեհրանի դիրքորոշումը և հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ դեպքերի շղթայական զարգացումները հանգեցին, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, ուղիղ մեկ տարի անց նոյեմբերի 16-ին տեղի ունեցած  Ադրբեջանի զորքերի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք, այն էլ Սյունիքի մարզում, որի նկատմամբ «Թուրքական միջանցք» ստեղծելու հավակնություններ ունեն ռուս-թուրք-ադրբեջանական չարաբաստիկ ու հակահայ եռյակը։

 

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝ սա անկասկած կատարվում է տարածաշրջանի մյուս կարևոր տերություն Իրանի իսլամական հանրապետության ճիշտ գլխավերևում, ինչը միտում ունի կտրել Իրանի կապը դեպի հյուսիս երթուղիների և տրանսպորտային ճանապարհների հնարավորությունից, իսկ ավելին երկարաժամկետ ապագայում  նվազեցնել Իրանի ազդեցությունը և դերը կովկասյան տարածաշրջանում. «Այս համատեքստում կարելի է ընդգծել որ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ  սողացող պատերազմ են վարում նախ հայաստանի և հետո Իրանի տեղային ու տարածաշրջանային ռազմավարական, տնտեսական ու հաղորդակցությունների շահերի դեմ: Ակնհայտ է , որ  2021 թվականի մայիսին, երբ Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք՝ Սյունիքի  տարածքից  երկու կիլոմետր հեռավորության վրա,  կողմերի միջև նոր՝ սողացող պատերազմ սկսվեց, որը շարունակվեց նոյեմբերի 16-ին հայկական դիմադրության և ադրբեջանցիների ժամանակավոր դուրսշպրտման արդյունքով: Դրա մասին է վկայում Սյունիքում իրականացված վերջին սադրանքը: Ըստ էության, սա լուրջ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի կարևոր երկիր Իրանի համար։ 44-օրյա պատերազմից հետո որոշ երկրներ թշնամական նպատակներով մուտք են գործել Հարավային Կովկաս և Հայաստանի ու Իրանի համար սպառնալիք են ներկայացնում տնտեսական և անվտանգային առումով: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանի Հանրապետությունը, ոգեշնչված 44-օրյա պատերազմում տարած հաղթանակով, ընտրել է Սյունիքում սողացող պատերազմի չարանենգ մարտավարությունը և Թուրքիայի հրամանով ու Ռուսաստանի կանաչ լույսով փորձում է Հայաստանին ստիպել հայկական Սյունիքի մարզի տարածքով ճանապարհ բացել «Թուրքական միջանցքի» համար, սա ուղղակի բախվում է Իրանի և Հայաստանի շահերին, որին անկասկած կտրականապես դեմ է Թեհրանը, սակայն ներկա պայմաններում երբ իրանի իշխանությունները զբաղված են Համատեղ Գործողությունների համապարփակ ծրագրի բանակցությունների վերսկսման խիշտ զգայուն և ճակատագրական շրջափուլում և փորձում են ԱՄՆ-ի կողմից սահմանված դաժան շրջափակումները չեղարկել և ելք բացել դեպի միջազգային նավթի ու գազի արտահանման շուկաներ հազիվ է թե տնտեսական ներկայիս ոչ բարվոք պայմաններում կարողանան էական ազդեցություն և դերակատարություն ունենալ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած արշավները կանխելու գործընթացին, հատկապես որ Երևանի իշխանությունների կողմից ևս խիստ հակասական ու անորոշ ազդակներ են հնչում Ռուսաստանի կողմից Հայաստանին պարտադրվող 3+3 ձևաչափի ընդունման ու հայ-ադրբեջանական ու հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-«Առաջին լրատվական»-ի  հետ զրույցում նշեց Շահմուրադյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի իշխանությունների թույլ ու ռուսամետ հայտարարությունները և լոկ Ռուսաստանի պարտադրանքներին ու առաջադրված միակողմանի ու ադրբեջանամետ լուծումներին հնազանդվելը և անկախ կամքի դրսևորման բացակայությունը, էլ ավելի են Իրանի իշխանություններին համոզում, որ Երևանը արդեն բռնել է պուտինյան-ռուսական հարկադրական լուծման ուղին և մի կողմից փորձում է իր հարաբերությունները բալանսավորել Թուրքիայի հետ․«Մյուս կողմից՝ սպասել ու տեսնել Ռուսաստանի կողմից առաջարկված 3+3 համաձայնության լուծման ձևաչափը ինչ արդյունքի է հանգում, ապա ըստ այդմ մտնել կարգավորման գործընթացի դաշտը հաղթած կողմերի օգտին, անշուշտ պահպանելով իր շահերը տարածաշրջանում։ Ներկայիս պահին Իրանին միայն հետքրքրում է դեպի հյուսիս Հայաստանի վրայով տարանցիկ ճանապարհի պահպանումը դեպի Եվրոպա և Ռուսաստան, իսկ այդ ճանապարհի բաց լինելն ամեն դեպքում պետք է երաշխավորված լինի իրանի համար, իսկ իրանին չի հետաքրքրում այդ ճանապարհի անվտանգությունը երաշխավորվում է հակամարտող ու մրցող որ ուժի կողմից, հատկապես երբ նկատի է առնում Հայաստանի չափազանց թույլ ու անորոշ մոտեցումը իր սահմանների անվտանգության պաշտպանության գործում, Թեհրանը ստիպված է մի կերպ հանդուրժել ռուսական զորքերի կամ թուրքական բանակի ներկայությունը իր սահմանների  մոտ, պայմանով որ Իրանի ցանկացած ճանապարհը բաց մնա Պարսից ծոցից դեպի հյուսիս։ Հակառակ Իրանի կողմից կատարված բազում շեշտադրումներին, ցավոք հայկական կողմը մինչ այժմ չի կարողացել համոզիչ պատասխան տալ կամ մոտեցում ընդունել Հայաստանի սովերեն տարածքի ու Սյունիքի մարզի տրանսպորտային ճանապարհի ու ավելին հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման նախագծում իրանական կողմի և իրանական ընկերությունների ներգրավվածության և Մեղրիի ազատ գոտում իրանական նավթամշակման գործարանի կառուցման Իրանի առաջարկներին»։

Շահմուրադյանի դիտարկմամբ՝ չպետք է անտեսել այն իրականությունը, որ Ադրբեջանի  իշխանությունները Թուրքիայի ցանկություններն են իրականցնում Կովկասյան տարածաշրջանում, և Հարավային Կովկասի տարածաշրջանում փորձում են  որոշ արտատարածաշրջանային ուժերի և Մերձավոր Արևելքի շահագրգռված կառավարությունների առաջարկությունները իրականացնելու նպատակով, ճնշում գործադրել Հայաստանի և Իրանի վրա, որպեսզի այս տարածաշրջանում իրականացնեն երրորդ կողմի պահանջները․ «Վերջին մեկ տարվա ընթացքում Իլհամ Ալիևի կառավարության կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու հիմնական պատճառներից մեկը Հայաստանից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը ստանալն է։ Բաքվի իշխանությունների նպատակն է Թուրքիային ներքաշել Կասպից ծով և Կենտրոնական Ասիա և Միջին Ասիայի «թյուրքալեզու» հանրապետությունները միացնել Թուրքիային, ընդ որում նաև հնարավորություն ստեղծել Թուրքիայի համար առևտրանտնեսական զորեղ կապեր հաստատել Ռուսաստանի հետ և Մոսկվային դուրս ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից սահմանված քաղաքա-տնտեսական քայքայիչ շրջափակումներից ու միջազգային մեկուսացումից։  Անտարակույս Թուրքիայի նեոօսմանական հակումներով էրդողանյան իշխանությունները արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում,և դրան հաջորդող ժամանակահատվածում բազում խոստումների դիմաց հաջողել են Մոսկվայի  և Բաքվի կառավարությունից բազմաթիվ արտոնություններ ստանալ «Զանգեզուրի միջանցք»-ի բացման հաշվին ու Իրանին տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներից ու կոմունիկացիաների ապաշրջափակման նախագծերից դուրս մղելու ուղղությամբ լայն գործողությունների դաշտ բացել իրենց պանթուրանիստական նկրտումների իրականացման համար: Այս համատեքստում զգալիորեն բացակայում է հայ-իրանական ռազմավարական և անվտանգային համագործակցության դաշտը»։

Սահակ Շահմուրադյանն ընդգծեց՝ իրանցի հայամետ փորձագետների կարծիքով Իրան Հայաստան հարաբերությունների ընդլայնման խոչընդոտը, երկու կողմում ռազմավարական համագործակցության համար կամքի բացակայությունն է․ «Այսինքն՝ և՛ Երևանը, և՛ Թեհրանը մինչև հիմա չեն հավատում ռազմավարական մակարդակով հարաբերություններին և արտատարածաշրջանային ուժերի կողմից նաև ճնշման են ենթարկվել: Սա խիստ էական և նշանակալից հանգամանք է որին նախ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Հայաստանի իշխանությունները և իրենք հայացքը միայն հյուսիսից մի փոքր էլ ուղղեն դեպի հարավ և Իրանի իշխանությունների հետ դաշնակցային համագործակցության մասին համաձայնագիր պետք է կնքեն: Այլապես ինչպես դեպքերի զարգացումներն է ցույց տալիս այդ բացը շուտով լցվելու է Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա համագործակցությունների զարգացման ու խորացմամբ։ Դրա վկայությունն է անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործ նախարար Մեվլութ Չավուշօղլուի այցը Թեհրան և երկկողմ կայացած բազմաոլորտ համաձայնությունները և մոտ օրերերս Ադռբեջանի առևտրատնտեսական պատվիրակության այցը Իրան։ Անկասկած ժամանակը Հայաստանի օգտին առաջ չի շարժվում և Հայաստանը միայն տեղքայլ է ապրում և ենթարկվելով պուտինյան ոչ հայանպաստ որոշումներին օրավուր վտանգում է հայկական պետականության և տարածքային անվտանգության ապահովման երաշխիքները որից  նաև կտուժի Հայաստանի հարավային հարևան Իրանը։Կասկած չկա, որ Իրանը կարող է տարածաշրջանում ռազմական և տնտեսա-քաղաքական բալանս հաստատել, բոլոր կողմերի միջև եթե իր տնտեսական պայմանները մի փոքր ավելի բարելավվեն ու Իրանին հաջողի դուրս գալ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներից, իսկ ներկա պայմաններում Իրանը փորձում է բոլոր կողմերի հատ հարաբերությունները հավասարակշված պահպանելով երաշխավորել իր անվտանգային մտահոգությունները, ինչը մի կողմից Հայաստանի համար հնարավորություն է իսկ մյուս կողմից Հայաստանի իշխանությունների տատանումների ու ձգձգումների և ռուսական  վախից պարտադրանքներին ենթարկվելու հետևանքով կարող է սպառնալ համարվել Հայաստանի ընդհանուր շահերի դեմ: Հայաստանը պետք միշտ  ինքնուրույնորեն սահմանակցի Իրանին  և պահպանի  իր ռազմավարական ու անվտանգային հարաբերությունները Իրանի հետ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝  որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ Թուրքիան Սյունիքում «Միջանցքի» միջոցով կապվի Ադրբեջանին․ «Քանի որ, ցավոք սրտի, Կովկասում Թուրքիայի վարքագիծը հակասում է թե Իրանի և թե Հայաստանի շահերին և այդ համատեքստում   Ռուսաստանը չէ, որ ապահովելու է Հայաստանի ու Իրանի շահերը տարածաշրջանում․ «Անկասկած է, որ ի տարբերություն Իրանի, Ռուսաստանի համար Հայաստանը կարևոր և լուրջ երկիր չի համարվում համեմատ իր կապերին ու հարաբերություներին Թուրքիայի և Ադրբեջանի հետ և ցանկացած պահին Մոսկվան Ուկրիաինայի ու Սև ծովի կողմից Արևմուտքի ճնշումներն իր ուսերից  թեթևացնելու նպատակով փորձում է հայկական տարածքների ու շահերի հաշվից ծախսել իր մաշկը փրկելու համար։ Այստեղ մնում են Իրանը և Հայաստանը թե ինչպես կարող են երկարատև  ռազմավարական և ռազմական ու առևտրա-տնտեսական իրենց շահերը  շաղկապել ու ամրապնդել արտաքին սպառնալիքները՝ համատեղ ջանքերով դիմակայելու նպատակով ու հեռանկարային քաղաքականության մշակմամբ։   Վերջում նշեմ, որ Հայաստանի իր հույսը միայն դնելով հյուսիսային անհուսալի դաշնակից Ռուսաստանի կեղծ խոստումների  վրա չի կարող իր և Արցախի կաշին փրկել թուրք-ադրբեջանական պանթուրանական նկրտումների  սպառնալիքներից ու պուտինյան համամիութենական ռուսական կայսերության վերաձևակերպման վտանգներից»։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: