Նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների գործով քրեական հետապնդման է ենթարկվել 53 անձ. ԱԱԾ
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու, կողոպուտ և տարաբնույթ այլ հանցագործություններ կատարելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ: