ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Կապիտուլյացիա» տերմինի օգտագործումը հակասում է Հայաստանի շահերին. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման եւ անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման եւ անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Տիգրան Հակոբյանը հենց հիմա Հանրայինի եթերով կապիտուլյացիա տերմինի մասին բառացի ասում է այն, ինչ ես անցյալ տարվա նոյեմբերի 9-ից ի վեր կրկնում եմ թե Հայաստանում և թե օտարերկրացիների համար (վերջիններս այդ տերմինի օգտագործման համար վկայակոչում են հայկական մամուլն ու գործիչներին)։

Իմ համար նման համեմատությունը բացարձակ անթույլատրելի է, քանի որ մենք ոչ թե ագրեսոր ենք եղել պատերազմում, այլ ագրեսիայի ենթարկված ու պարտություն կրած կողմ, իսկ այդ տերմինն օգտագործվում է ագրեսոր կողմի համար, երբ այն պարտվում է։ Ես նաև կավելացնեի, որ այդ տերմինը քսանմեկերորդ դարում առհասարակ չի օգտագործվում և արտացոլված չէ ժամանակակից միջազգային իրավունքում ու միջազգային նորմատիվ փաստաթղթերում։

Ի միջի այլոց, կուսակցություններից մեկը դրանից ամիսներ առաջ ինձ “հայտարարած իր քաղաքական պայքարն” (իրենց արտահայտությամբ) իմ դեմ ուժգնացրեց, երբ իրենց առաջին դեմքին քննադատեցի այն բանի համար, որ նա ընտրությունների օրը եթերից Հայաստանի իրավիճակը համեմատեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի ու Ճապոնիայի իրավիճակի հետ։ Նրանց մեկ այլ ղեկավար, որը դրա հետևանքով ընկերոջից դարձավ նախկին ընկեր, հանրայնորեն գրեց, որ ես իմ “չափերն անցնում եմ” նման դիտողություն անելու համար։
 
Այդ տերմինի օգտագործումը հակասում է Հայաստանի շահերին։ Այն թույլ է տալիս Հայաստանի մասին արմատավորել ծայրահեղ սխալ և անբարենպաստ նարատիվներ, որոնք միայն ջուր են լցնում ոխերիմ հարևանի ջրաղացին։
 
Մի արեք, տիկնայք ու պարոնայք, մի արեք, դուք կեղծ հայրենասիրության քողի տակ մեծ վնաս եք հասցնում ձեր սիրելի հայրենիքին։ Ձեր բառապաշարից արմատախիլ արեք այդ տերմինը»։
 
Աղբյուր՝ yerevanlur.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: