ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

«Հանրապետության նախագահի որոշմամբ օրինագիծը կուղարկվի Սահմանադրական խորհուրդ՝ հաստատելու դրա համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը»,- Վերանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
 
Նա խոստովանել է, որ կառավարությունն ի սկզբանե տեղյակ էր, որ ներգաղթի մասին օրենսդրության բարեփոխումը «վտանգավոր առաքելություն» է լինելու։ Միաժամանակ նա օրինագիծն անվանել է «չափազանց օգտակար այն օտարերկրացիների դեմ, որոնք բազմիցս հանցագործություն են կատարում»։ Վերանը պարզաբանել է, որ օրենքը կընդունվի Սահմանադրական խորհրդի կողմից հաստատվելուց հետո։
 
Ֆրանսիայի Ազգային ժողովը 349 կողմ, 186 դեմ ձայներով ընդունել է միգրացիայի կանոնները խստացնելու մասին օրինագիծը։ Մասնավորապես, այն նախատեսում է անօրինական միգրանտների արտաքսման պարզեցում, ընտանիքի վերամիավորման ընթացակարգի բարդացում, ներգաղթյալների համար պետական ​​սոցիալական աջակցություն ստանալու պայմանների խստացում, ինչպես նաև խորհրդարանի կողմից հաստատված տարեկան միգրացիոն քվոտաների ներդրում։
 
Ըստ France 24 պարբերականի՝ օրենքի կարևոր տարրերից մեկն այն է, որ օտարերկրացիներին սոցիալական անվտանգության նպաստներ կտրամադրվեն, եթե նրանք Ֆրանսիայում են գտնվում 5 տարի, իսկ աշխատանք ունեցողների դեպքում՝ 30 ամիս։ Իսկ երկքաղաքացիություն ունեցող հանցանք գործած անձինք կզրկվեն Ֆրանսիայի քաղաքացիությունից։
 
Այս օրինագծի ընդունումն ուղեկցվել է բուռն բանավեճերով, տարաձայնություններ են առաջացել նաև նախագահ Մակրոնի կուսակցության ներսում։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
հունաստան,հունաստանի-խորհրդարան,30-հազար-անօրինական-միգրանտներ,միգրանտների-կացության-օրինականացում , Հունաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որն օրինականացնում է 30 հազար անօրինական միգրանտների կացությունը
Հունաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որն օրինականացնում է 30 հազար անօրինական միգրանտների կացությունը
Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է օրենք, որը նախատեսում է երեք տարվա կացության վկայագրի և աշխատանքի թույլտվության տրամադրում երկրում ապրող մոտ 30 հազար անօրինական միգրանտների՝ փորձելով լուծել աշխատուժի պակասի խնդիրը տնտեսության որոշակի հատվածներում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Աթենքի մակեդոնական լրատվական գործակալության  հրապարակումը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: