ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գիտության ու կրթության մեջ ենք տեսնում Հայաստանի ապագայի ռազմավարական պլանավորումը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի գիտական ներուժն՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, սպառված չէ, ընդհակառակը՝ կուտակվել է, և ժամանակն է, որ ՀՀ կառավարությունը լուրջ ներդրումներ կատարի գիտության ոլորտում։

 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, Փաշինյանն ընդգծեց գիտությանն աջակցելու գործոնի կարևոր դերակատարությունը, քանի որ կառավարությունը 2019 թվականից շարունակաբար ավելացրել է ոլորտի ֆինանսավորումը։ Օրինակ՝ 2023 թվականին, 2018 թվականի համեմատ, գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով, իսկ 2024 թվականին գիտության ֆինանսավորումն արդեն իսկ ընդունված բյուջեով կավելանա 181 տոոկոսով։ Տվյալ համատեքստում շատ կարևոր է այն ծրագիրը, որը վերաբերում է գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացմանը, որը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 1-ից և շարունակվելու է մինչև 2026 թվականը։
 
Վարչապետը մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչպիսի համամասնությամբ են ավելացել գիտաշխատողների աշխատավարձերը 2023 թվականին, 2018 թվականի համեմատ, և որքանով են ավելանալու գալիք տարում։ 2026 թվականին արդյունքները կամփոփվեն և կառավարությունը կկայացնի դրանից բխող որոշումներ։ Փաշինյանն անդրադարձավ ևս մեկ նորամուծության, ըստ որի՝ 2022 թվականից գիտնականներն ու գիտական թիմերը մրցութային կարգով ստանում են դրամաշնորհներ՝ ֆինանսավորման համար մասնագիտացված հանձնաժողովին ներկայացնելով համապատասխան թեմաներ։ Այսպես՝ 2023 թվականին դրամաշնորհային ծրագրերով հատկացվել է 8,4 միլիարդ դրամ, իսկ գալիք տարվա պետբյուջեով դրամաշնորհների ծավալը կկազմի 9,3 միլիարդ դրամ՝ ընդգրկելով շուրջ հազար գիտնականների։ 2022-23 թվականներին գիտությամբ զբաղվով անձանց քանակն ավելացել է 296-ով, որոնց մեծ մասը 55 տարեկանից ցածր տարիք ունեցող գիտնականներ են։    
 
Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականից իրականացվում է նաև գիտական կազմակերպություններին ժամանակակից գիտական սարքերով մատակարարելու ծրագիրը։ Արդեն իսկ 26 նմանօրինակ կազմակերպություններ կառավարության դրամաշնորհներով ստացել են շուրջ հինգ միլիարդ դրամի գիտական սարքեր։ Արդյունքում տվյալ ներդրման տողը պետբյուջեում աճել է ավելի քան հինգ անգամ, իսկ ընդհանուր առմամբ գիտության ոլորտին ուղղված կապիտալ ծախսերի ծավալը կազմել է 8,6 միլիարդ դրամ։     
 
«ԳԱԱ-ի թողած փառահեղ ժառանգությունը դիտարկվում է ոչ թե որպես պարզ արձանագրում, այլ ապագայի մեջ ռազմավարական ներդրում անելու համար անհրաժեշտ ու շատ կարևոր ակտիվ։ Հենց այսօր Հայաստանում գործող բազմաթիվ գիտնականներ գիտական նորագույն նվաճումների գործում ունեն շատ կոնկրետ ներդրում՝ ընդգրկված լինելով միջազգային գիտական թիմերում, սակայն նրանց գործունեությունը բավարար չափով չի լուսաբանվում։ Հասարակությունը պետք է ճանաչի բոլոր ականավոր գիտնակատններին, ովքեր գործ ունեն շրջադարձային նվաճումների հետ»,- նշեց վարչապետը։
 
Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը գիտությանն աջակցելու համար ամենևին շնորակալական խոսքեր չի ակնկալում, որովհետև ներդրումներն արվում են ոչ միայն գիտնականների, այլև Հայաստանի ապագայի համար, քանզի կառավարությունը երկրի հետագա առաջընթացը պատկերացնում է գիտության ոլորտի լրջագույն զարգացումներով ու բարեփոխումներով։
 
«Հայաստանի ապագան հնարավոր չէ պատկերացնել առանց զարգացած գիտակրթական բնագավառի, և հենց գիտության ու կրթության մեջ ենք տեսնում մեր երկրի ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը։ Այդ համատեքստում ակադեմիական քաղաքի ստեղծումը մի հսկայածավալ նախագիծ է, որն իսկապես պիտի հեղափոխական նշանակություն ունենա Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում։ Այդուհանդերձ, բարձրագույն գիտությունն ու կրթությունը չպետք է կտրված լինեն նախադպրոցական կրթությունից և հանրակրթությունից, որովհետև խզումը կհանգեցնի բացասական հետևանքների, ուստի այս շարքում է դիտվում մասնավորապես «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացումը»,- ասաց վարչապետը։
 
Փաշինյանն արձանագրեց, որ լրջագույն բարեփոխումներ են իրականացվում նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում։ Բոլոր օղակներում բարեփոխումները զուգորդվում են ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացմամբ, մարդկային ռեսուրսի ու կադրային բազայում ներդրումներ կատարելով, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացմամբ։ Վարչապետը շեշտեց, որ գիտության ու հանրակրթության ոլորտներում աշխատավարձերի բարձրացումը կապվում է կամավոր ատեստավորման գործընթացի հետ, որպեսզի բետբուջեով նախատեսված գումարները հասցեագրվեն այն անձանց, ովքեր ունեն պատշաճ որակավորում, գիտակրթական, մասնագիտական ամբիցիաներ, հետևաբար ֆինանսավորումն ընկալվում է որպես ռազմավարական ներդրում Հայաստանի ապագայի մեջ։
 
«Գիտության բնագավառում առաջընթացը հնարավոր չէր լինի առանց աշխատող, ավելացված արժեք ստեղծող և հարկեր վճարող մարդկանց ջանքերի։ ՀՀ ԳԱԱ 80-ամյակը նաև նրանց տոնն է։ 1943 թվականին Հայաստանում գիտությունների ազգային ակադեմիա ստեղծելու որոշման գործնական հետևանքը միանշանակ և աներկբա մեր երկրի ինդուստրալիզացիան էր։ Այսօր իշխանության ռազմավարական նպատակադրումն այն է, որ գիտության ոլորտում իրականացվող ներդրումները հանգեցնեն երկրորդ ինդուստրալիզացիային, ինչը հնարավոր չէ առանց կառավարության, գիտական հանրության, հանրակրթության ոլորտի և,իհարկե, տնտեսության մեջ ներգրավված մարդականց, ինչպես նաև արդյունք ստեղծող, հարկ վճարող անձանց աջակցության»,-եզրափակեց ՀՀ վարչապետը։       


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: