ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՄՆ-ում «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ կոնվենցիայի համաժողովին ներկայացվել է Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը մասնակցել է ԱՄՆ Ատլանտայում կայացած «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանին։

Համաժողովի շրջանակում Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հանդես է եկել ելույթներով՝ ներկայացնելով ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները, նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրով նախատեսվող գործողությունները։ Մասնավորապես, ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես անկախ կոլեգիալ մարմնի գործառույթները, վերջինիս շարունակական հզորացման կապակցությամբ հակակոռուպցիոն ռազմավարությամբ ամրագրված գործողությունները, ազդարարման համակարգի և իրական շահառուների վերաբերյալ կարգավորումները, իրական շահառուների ռեգիստրի ձևավորումը, համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, բարեվարքության ստուգման կառուցակարգերի կատարելագործումը և այլն։
ԱՆ ներկայացուցիչն անդրադարձ է կատարել նաև ՄԱԿ «Կոռուպցիայի դեմ պայքարի» կոնվենցիայի վերանայման մեխանիզմի շրջանակում ՀՀ կողմից իրականացված գործողություններին և ձեռքբերումներին։ Համաժողովի շրջանակներում Լառա Պետրոսյանը ներկայացրել է նաև մի շարք առաջարկություններ ՄԱԿ բանաձևերի նախագծերի վերաբերյալ, որոնք գնահատվել են առաջադեմ արևմտյան երկրների կողմից։
ԱՆ ներկայացուցիչը մասնակցել է նաև «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի շրջանակներում ձևավորված «Ֆինանսական թափանցիկություն և բարեվարքություն» թեմատիկ խմբին (FTI) Democracy Cohort, որին քննարկվել են կոռուպցիոն գործողություններին մասնակցող և խթանող անձանց պատասխանատվությանն առնչվող հարցեր։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Դեկտեմբեր 20, 2023 - 18:02

կոդ: 299851

ԱՄՆ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: