ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իլոն Մասկը վստահեցրել է պարտատերերին, որ Twitter-ի գնման գործարքից իրենց գումարները չեն կորցնի

Իլոն Մասկը մասնավոր կերպով վստահեցրել է որոշ բանկիրների, ովքեր իրեն 13 միլիարդ դոլար են տվել Twitter-ը գնելու համար, որ նրանք գումար չեն կորցնի գործարքից: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Իլոն Մասկը մասնավոր կերպով վստահեցրել է որոշ բանկիրների, ովքեր իրեն 13 միլիարդ դոլար են տվել Twitter-ը գնելու համար, որ նրանք գումար չեն կորցնի գործարքից: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Միլիարդատերը ստիպված է եղել բանավոր երաշխիքներ տալ վարկատուներին հանգստացնելու համար, քանի որ նրա գնելուց հետո սոցիալական ցանցի արժեքը, որն այժմ վերանվանվել է X, կտրուկ ընկել է: Գործարքի ֆինանսավորումն ապահովել են յոթ բանկեր՝ Morgan Stanley, Bank of America, Barclays, MUFG, BNP Paribas, Mizuho և Société Générale: Աղբյուրները չեն հստակեցրել, թե Մասկը երբ է արել իր հայտարարությունները, սակայն նրանցից մեկն ասել է, որ գործարարը մի քանի անգամ խոսել է այդ մասին։
Ներդրողները տարակուսած են նրա գործողություններից, քանի որ նա փորձել էր հետ կանգնել գործարքից, նաև խնդիրներ էր ստեղծել հիմնական գովազդատուների համար:
 
Անցյալ տարեվերջին Ուոլ Սթրիթի խոշոր հեջ-ֆոնդերը և վարկային ներդրողները արդեն բանակցություններ են վարել բանկերի հետ՝ առաջարկելով նրանց հետ գնել պարտքի մի մասը, 0,65 դոլար 1,00 դոլարի դիմաց:
 
Երբ ավելի ուշ Financial Times-ը կապ է հաստատել նրանց հետ, նրանք ասել են, որ այս պահին հնարավոր չէ պարտատոմսերի և վարկերի գնման գին սահմանել. հնարավոր չէ նաև գնահատել, թե արդյոք ընկերության ղեկավար Լինդա Յակկարինոն կկարողանա շտկել իրավիճակը։
 
Ընկերություններից մեկը, որը միլիարդավոր դոլաների շրջանառություն ունի և
մասնագիտացած է խնդրահարույց պարտքերի հարցերում, X-ի պարտքը նկարագրել է որպես «աններդրումային»:
 
Մասկի բանավոր երաշխիքները չեն ապահովվում ոչ մի պաշտոնական պարտավորությամբ. գործարարն ընդգծում է, որ ինքը երբեք չի վհատեցրել իր պարտատերերին։ Ուոլ Սթրիթում ոմանք թերահավատ են, բայց Forbes-ը նրա կարողությունը գնահատում է մոտ 243 միլիարդ դոլար, և դա համոզիչ փաստարկ է բանկիրների համար, որոնք շարունակում են պարտքերը պահել իրենց հաշվեկշռում:
 
Անցյալ շաբաթ Sensor Tower վերլուծական ընկերությունը հրապարակել է զեկույց, որը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում X-ի 100 լավագույն գովազդատուները 2023 թվականի նոյեմբերին՝ 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, երբ Մասկը ձեռք բերեց Twitter-ը, գովազդի ընդհանուր ծախսերը նվազեցրել են գրեթե 45%-ով :
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Դեկտեմբեր 16, 2023 - 17:51

կոդ: 299610

Աշխարհ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: