ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կոնգրեսն ընդունել է օրինագիծ, որն ԱՄՆ ցանկացած նախագահի արգելում է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից

«Նախագահը չի կարող կասեցնել, դադարեցնել (ԱՄՆ մասնակցությունը), չեղարկել կամ դուրս գալ Հյուսիսատլանտյան պայմանագրից, որն ստորագրվել է 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում, եթե ոչ միայն Սենատի ներկա սենատորների երկու երրորդի հավանության պայմանով կամ Կոնգրեսի օրենքի համաձայն», - ասված է փաստաթղթում։

ԱՄՆ Կոնգրեսը նախագահին արգելել է երկիրը դուրս բերել Հյուսիսատլանտյան դաշինքից` առանց օրենսդիրների համաձայնության։ Համապատասխան կետը ներառված է 2024 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտում (NDAA, National Defense Authorization Act ), որը հաստատվել է Կոնգրեսի երկու պալատների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։
 
«Նախագահը չի կարող կասեցնել, դադարեցնել (ԱՄՆ մասնակցությունը), չեղարկել կամ դուրս գալ Հյուսիսատլանտյան պայմանագրից, որն ստորագրվել է 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում, եթե ոչ միայն Սենատի ներկա սենատորների երկու երրորդի հավանության պայմանով կամ Կոնգրեսի օրենքի համաձայն», - ասված է փաստաթղթում։
 
Այս օրինագիծը ներկայացվել է դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնի և հանրապետական ​​սենատոր Մարկ Ռուբիոյի առաջարկով։
 
Թիմ Քեյնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ից երկիրը դուրս բերելու՝ նախագահի լիազորությունը սահմանափակելու առաջարկը «վերահաստատում է ԱՄՆ-ի աջակցությունն այս կարևորագույն դաշինքին, որը ծառայում է որպես ԱՄՆ ազգային անվտանգության հիմք»։
 
Իր հերթին Մարկ Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ն «պետք է ապահովի ազգային շահերի պաշտպանությունը և ժողովրդավարական դաշնակիցների անվտանգությունը»։
 
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալուն։ Սպիտակ տան նախկին ղեկավարը բազմիցս ասել է ՆԱՏՕ-ից դուրս գալու իր ցանկության մասին։
 
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլին գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կձգտի հասնել վերընտրման։ Թրամփն ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարել է 2022 թվականի նոյեմբերին:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: