ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրին. ինչ դեր ունի այն հայ-թուրքական սահմանի բացման հարցում

Ներկա փուլում Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանըч Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երեք տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո, պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար: Մենք կարծում ենք, որ այսօր, առավել քան երբևէ, խաղաղության համաձայնագրի հասնելու այս հնարավորությունը դարձել է շատ ավելի իրական և այլևս չպետք է խուսափել: Մենք ողջունում ենք դրական առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության և սահմանների որոշման վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ»,- ասել է նա։
Ֆիդանի խոսքերով, «Արևմուտքում հայկական սփյուռքը շահագործում է հայ ժողովրդիհետ կատարվածը և փորձում է սադրել որոշ երկրների՝ Ադրբեջանի դեմ դիրքորոշում ընդունելու: Փոխարենը ավելի լավ կլիներ, որ նրանք իրենց ջանքերը կենտրոնացնեին այնպիսի պայմանների ստեղծման վրա, որոնց դեպքում Հայաստանի ժողովուրդը կարող է նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ»,- ասել է ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանից դուրս խաղացողները պետք է հետևեն հավասարակշռության պահպանմանն ու նորմալացմանը միտված քաղաքականությանը:
«Այն առաջընթացը, որը ձեռք կբերվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, դրական ազդեցություն կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի՝ հիմնվելով Բաքվի եւ Երևանի միջև խաղաղ բանակցությունների արդյունքների վրա»,- ասել է Ֆիդանը՝ ոչ մի խոչընդոտ չտեսնելով Անկարայի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Թուրքիան, միաժամանակ, ըստ Ֆիդանի, լիովին մնում է Ադրբեջանի կողքին և պատրաստ է կատարել ցանկացած խնդիր կարգավորման շրջանակներում։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: