Ինչպես հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից՝ դեկտեմբերի 12-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Բենգալոր քաղաքում գտնվող Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունում (ISRO) մասնակցել է Հայաստանն առաջին անգամ ներկայացված ՄԱԿ-ի փոխկապակցված Տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կրթության Ասիայի և խաղաղօվկիանոսյան կենտրոնի կառավարիչների խորհրդի 28-րդ հանդիպմանը:
Որպես ՀՀ ներկայացուցիչ` Վ. Աֆյանը, ելույթ ունենալով խորհրդին Հայաստանի միանալու և անդամակցության ողջույնի խոսքով, ընդգծել է տվյալ բնագավառում հայկական կողմի իրականացրած, ինչպես նաև իրավապայմանագրային ու միջազգային գործակցության ուղղությամբ ձեռնարկած քայլերի և ակնկալվող համագործակցության մասին:
Դեսպան Վ. Աֆյանն այցելել է նաև ISRO-ի հեռաչափության, հետևման և հրամանատարական ցանց, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, որտեղից իրականացված կառավարման շնորհիվ ընթացիկ տարվա օգոստոսին հնդկական «Չանդրայան-3» լուսնագնացն առաջին անգամ վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռի մակերևույթի վրա։
Աղբյուր՝ armtimes.com