ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պարոն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք. էն թվերը չեն, որ օրենքներ բերենք, պաշտոնյաների համար բիզնեսներ ստեղծենք. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ-ում ներմուծվող ավտոմեքենաների համար մաքսատուրքերի բարձրացմանն առնչվող հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին:

«Պարոն Մինասյան ջան, մեզ ձեր արշինով մի չափեք. էս էն թվերը չեն, որ օրենքներ բերենք, պաշտոնյաների համար բիզնեսներ ստեղծենք, պետությունը թալանենք և այդպես շարունակ»,- ԱԺ-ում ներմուծվող ավտոմեքենաների համար մաքսատուրքերի բարձրացմանն առնչվող հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին:

Ինչ վերաբերում է ավտոմեքենաների մաքսազերծմանը, Արթուր Հովհաննիսյանը տարակուսեց. «Եթե մարդը մաքսազերծման փող չունի, այդ մեքենան ինչի է բերել և պետության վրա, կներեք, բեռ դարձել. մեքենան բերում է, 4 ամիս թողնում է այդտեղ, ինչի պատճառով հերթեր են առաջանում, ու մենք էլ փորձում ենք իրավական ճանապարհով այս օրենքի բացերը լուծել»:

«Իմ ընկալումն այն է, որ մենք կարող ենք գնալ պրոգրեսիվ տուրքի բարձրացմանը, այսինքն՝ ֆիքսենք, որ, օրինակ, սկզբի 1-2 օրը լինի նույն գումարը կամ լինի անվճար, հետո մի փոքր բարձրանա, և 2-3 ամիս մեքենան թողնելու դեպքում մաքսատուրքը ոչ թե 5000 կարող է լինել, այլ 7000, 10.000, որովհետև այդ տեղը իր նշանակությամբ ավտոկայանատեղի չէ. դա վայր է, որտեղ մեքենաները գալիս որոշ ժամանակ մնում են, մաքսազերծվում են ու դուրս գալիս: Պարզ է, չէ՞, որ վերավաճառողին ձեռնտու է մեքենան 4 ամիս թողնել այդտեղ, տալ այդ օրական 1600 դրամները և չծախսել մեքենայի տեղափոխության համար կամ այլ վճարներ, որն ավելի շատ է լինում: Հետևաբար մենք այստեղ գործ ունենք օրենքի բացի հետ, որը հիմա ՊԵԿ-ը փորձում է փակել»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը և հավելեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կարող են որոշակի փոփոխություններ քննարկել:
civic.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: