Այս մասին հայտարարել է բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կումարս Հեյդարին, փոխանցում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ հյուսիսարևելյան շրջանը և Հարավային Խորասանն ունեն զգայուն սահմաններ, և Իրանի կայուն անվտանգության մեծ մասը գալիս է այս տարածաշրջանից, ուստի բանակի ցամաքային ուժերը հատուկ ուշադրություն են դարձնում այս տարածաշրջանին:
Նա հավելել է, որ կամրապնդվեն երկրի հյուսիս-արևելքի սահմանները։
Բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծել է, որ երկրի հյուսիսարևելյան, հարավ-արևելյան, հարավ-արևմտյան, հյուսիս-արևմտյան և արևմտյան սահմաններում արդեն տեղակայված են բանակի ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումներ։