ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակության փաստաթղթերով

Մենք գործ ենք ունենալու և աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզների տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են: 70-ականների քարտեզները մասնագիտորեն կազմված և տպագրված, 20-ից ավելի կտորներից բաղկացած ֆրագմենտներ են, որոնք մանրակրկիտ պետք է հետազոտվեն:

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառնալով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի` Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ արդյոք եղե՞լ է սկզբունքային համաձայնություն, հարցին, ասաց կարծես թե փոխադարձ ընկալում կա, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա:
 
«Մենք գործ ենք ունենալու և աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզների տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են: 70-ականների քարտեզները մասնագիտորեն կազմված և տպագրված, 20-ից ավելի կտորներից բաղկացած ֆրագմենտներ են, որոնք մանրակրկիտ պետք է հետազոտվեն:
 
«Չկա որևէ դիսկրետ լուծում դելիմիտացիայի, չի լինելու մի հանդիպում, որից մենք հետ գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է. դա ուղղակի անհնարին է: Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ կողմերը միատեսակ են ընկալում այդ գործընթացը, այդ գործընթացի նշանակությունը»,- ասաց փոխվարչապետը:
 
Մհեր Գրիգորյանը նաև ասաց, որ բովանդակության հետ կապված լրացուցիչ այլ տեղեկատվություն այս պահին չի կարող հայտնել, քանի որ ըստ էության, ֆորմալ չի էլ քննարկվել հանդիպման վերջին ընթացքը, այդ թվում՝ անկլավների և էքսկլավների մասով:
 
«Երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի իմաստն այն է, որ կարողանան ներկայացնել իրավիճակի մասով միմյանց ընկալումները, իրավական փաստաթղթերը և քննարկեն, թե ինչքանով է այդ փաստաթուղթը լեգիտիմ»,- ասաց նա:
 
Ըստ փոխվարչապետի, նաև կարևոր է, որ կողմերը փոխադարձաբար ընդունեն դելիմիտացիայի գործընթացի իրականացման սկզբունքներն ու կանոնները.
 
«Եթե կողմերը ընդունում են, որ դա պետք է իրականացվի իրավական հիմք և հենք ունեցող փաստաթղթերի հիման վրա, կարծում եմ՝ դա շատ կարևոր սկզբունք է, և պետք է ընդունենք դա, որովհետև հակառակ պարագայում այդ գործընթացը կարող է տևել շատ ավելի կարճ, շատ ավելի պարզ լինել, և կստացվեր, որ մենք ոչ թե միասին վերականգնում ենք ՀՀ սահմանագիծը, այլ գծում ենք նոր սահման, ինչը ի սկզբանե մերժել ենք, և կոնսենսուս ունենք, որ նման բան չի լինելու»,- ասաց Գրիգորյանը:
 
 
Աղբյուր՝ armtimes.com
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: