ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու. փոխվարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
 
«Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու, դա ակնհայտ է: Կարծես թե, փոխադարձ ընկալում կա, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Երկրորդը՝ մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են: Օրինակ՝ 1975 թվականի քարտեզը, դա մանրակրկիտ պետք է հետազոտվի: Չկա դելիմիտացիայի որևէ դիսկրետ լուծում: Չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք և հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է: Դա ուղղակի անհնարին է»,-ասաց փոխվարչապետը:
 
Գրիգորյանը շատ կարևորեց այն հանգամանքը, որ կողմերը միատեսակ են ընկալում այդ գործընթացը, դրա նշանակությունն ու աշխատանքի ձևը:
 
Անդրադառնալով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների վերջին աշխատանքային հանդիպման արդյունքներին՝  փոխվարչապետն ասաց, որ այս անգամ պայմանավորվել են հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը:
 
«Կարծում եմ՝ մենք մոտ ժամանակներում այդ աշխատակարգը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որոշում կկայացնենք և այդուհետ մեր հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»,-ասաց Գրիգորյանը:
 
Նա բովանդակային մանրամասներ չներկայացրեց վերջին հանդիպումից, քանի որ չի էլ քննարկվել՝ այդ թվում անկլավներ ու էքսկլավների մասին:
 
Անդրադառնալով անկլավների, էքսկլավների վերաբերյալ հարցին՝ Գրիգորյանն ասաց. «Դժվար է ասել վերջնականապես այդ հարցն ունի՞ որևէ իրավական նշանակություն ունեցող հիմք, թե՞ չունի»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Դեկտեմբեր 7, 2023 - 09:37

կոդ: 298959

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: