ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել իր ֆինանսական միջոցների ապասառեցման վերաբերյալ

«Իրանական գումարի արգելափակման պլանը պետք է հաստատի Սենատը և ստորագրի ԱՄՆ նախագահը», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ միևնույն ժամանակ պնդելով, որ ԱՄՆ կառավարությունը պետք է կատարի Թեհրանի հանդեպ իր պարտավորությունները:

Թեհրանն անհրաժեշտ երաշխիքներ է ստացել, որ Միացյալ Նահանգները կկատարի Իրանի սառեցված ակտիվների ապասառեցման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիին:
 
Նա այդ հայտարարությունն արել է Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, երբ նրան հարցրել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի ապասառեցված միջոցները կրկին արգելափակելու բանաձևի մասին։
 
«Իրանական գումարի արգելափակման պլանը պետք է հաստատի Սենատը և ստորագրի ԱՄՆ նախագահը», - ասել է նա՝ միևնույն ժամանակ պնդելով, որ ԱՄՆ կառավարությունը պետք է կատարի Թեհրանի հանդեպ իր պարտավորությունները:
 
«Քանի որ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ հուսալի չէ, մենք այդ առումով անհրաժեշտ երաշխիքներ ենք ստացել», - հավելել է Քանաանին։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 30-ին կողմ է քվեարկել բանաձևին, որն արգելում է Իրանի համար հասանելի դարձնել այն 6 միլիարդ դոլարը, որը վերջերս ապասառեցվել էր երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակումից հետո։ Հանրապետականները պնդում էին այս բանաձևն ընդունել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժման գործում Իրանի ենթադրյալ դերի, որը Թեհրանը հերքել է։
 
Օգոստոսին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին հասել, որի արդյունքում Թեհրանում բանտարկված հինգ ամերիկացիներ փոխանակվել էին ԱՄՆ-ում բանտարկված իրանցիների հետ։ Դրա դիմաց Հարավային Կորեայի բանկերում սառեցված Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարը փոխանցվել էր Կատար։ Սակայն հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ԱՄՆ-ն և Կատարը համաձայնության էին եկել, որ այդ գումարը հասանելի չի դառնա Իրանի համար։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: