ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը կստանա 50 «Բաստիոն» զրահամեքենա․ Ֆրանսիայի սենատն առաջարկում է քննարկել «CAESAR» համակարգերի արագ փոխանցումը

Ֆրանսիայի Սենատը խորհուրդ է տվել հնարավորինս արագ ուսումնասիրել «CAESAR» հայտնի հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստան՝ հաշվի առնելով այս տեխնիկայի արդյունավետությունը և արտադրական նոր հզորությունները:

Այս մասին նշված է Ֆրանսիայի Սենատի 2024 թվականի բյուջեի պաշտպանության բաժնում՝ Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի այլ երկրներին առնչվող հատվածում, որում ասվում է, որ Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին պաշտպանական սպառազինությունների մատակարարում։
Խոսվում է նաև GM200 ռադարների, MISTRAL 3 «երկիր-օդ» հրթիռների մատակարարման մասին։ 
«Վերջերս Հայաստանը Thales-ի հետ 3 օրինակ GM200 ռադարների պատվերի փաստաթուղթ է ստորագրել, խոսվում է MISTRAL 3 «երկիր-օդ» հրթիռների մատակարարման մասին։ Բացի այդ, ֆրանսիական «Arquus» ընկերության կողմից արտադրված «Bastion» տիպի 24 զրահամեքենա է առաքվելու Հայաստան, որց հետո էլ պետք է ուղարկվի նույն տիպի 26 զրահամեքենա, որոնք ներկայում արտադրության փուլում են:
Սենատի հանձնաժողովի գնահատմամբ՝ պաշտպանական և հարձակողական սպառազինությունների տարբերությունն իրականում այնքան էլ արդյունավետ չէ, ինչպես ցույց է տվել Ուկրաինայի պատերազմը։ Այս համատեքստում, ըստ սենատորների, պետք է չկրկնել նույն սխալները՝ հետաձգելով տեխնիկայի մատակարարումը, որն անհրաժեշտ է ի սկզբանե»:
«Ահա թե ինչու մենք պետք է արագ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր հարցումներին, հատկապես՝ հրետանու անհրաժեշտության վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:
Զեկուցողները խորհուրդ են տալիս այսպիսով CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը հնարավորինս շուտ ուսումնասիրել՝ հաշվի առնելով Nexter-ի նոր արտադրական հզորությունները 2024 թվականին (արտադրողականությունը ամսական 2-ից  հասցվել է 6 միավորի, պիկի դեպքում հնարավոր է հասցնել նաև 8-ի):


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Դեկտեմբեր 4, 2023 - 21:51

կոդ: 298821

Աշխարհ

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: