ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Միջին միջանցքը» եւ «Հայկական խաչմերուկի» ոդիսականը

G20-ի գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանը նախաձեռնել են կոմունիկացիոն նոր մեգանախագիծ, որը Հնդկական օվկիանոսը պետք է կապի Իսրայելի միջերկրածովյան նավահանգիստներին, իսկ այնտեղից բեռնափոխադրումներ կիրականացվեն Եվրամիության երկրներ ոչ միայն ծովային, այլեւ ցամաքային երթուղներով:

Թուրքիան նախագծում ներառնված չէ: Միջազգային մամուլում հոկտեմբերի 7-ից, Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո հրապարակումներ եղան, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրում սրացման դրդապատճառներից մեկն էլ ԱՄՆ-Հնդկաստան համաձայնության տապալումն է:
Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը սկզբունքային համաձայնության են եկել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցում: Տեղի ունեցավ Ադրբեջան-Իրան նոր կամրջի հիմնարկեքի արարողությունը, եւ Բաքուն հայտարարեց, որ Նախիջեւանի հետ կարող է կապվել Իրանի տարածքով: Այնուհետեւ Իլհամ Ալիեւը բացահայտեց, որ Աղբենդ-Իրան-Ջուլֆա ուղեանցումը կծառայի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին: Այսինքն, Ռուսաստանն Ադրբեջանի տարածքում կունենա Իրանի հետ կապի երկու հնարավորություն: Մեկ ուղղահայց կապ Ռուսաստանն արդեն ունի, դա Կասպից ծովն է:
Երկրորդն ստեղծվում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան գծով: Եթե Ադրբեջանական միջանցքն իրականություն դառնա, իսկ դա գրեթե առարկայական է, ապա Ռուսաստանը կունենա Իրանի հետ հաղորդակցության երրորդ ուղղահայացը: Առայժմ գործարկված է տրանսպորտային մեկ հորիզոնական: Դա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է, որ Կենտրոնական Ասիան կապում է Թուրքիային, նրա միջոցով՝ Եվրամիության երկրներին: Այդ կապուղին կծառայի նաեւ Չինաստանին: Որպես գաղափար է մնում Պարսից ծոց-Սեւ ծով կոմունիկացիայի ստեղծումը, որ պետք է անցնի Հայաստանի տարածքով: Հայաստանի տարածքով պետք է անցնի նաեւ երկրորդ՝ Թուրքիա-Կենտրոնական Ասիա հորիզոնականը:
Հայկական խաչմերուկն, այսպիսով, աշխարհաքաղաքական մրցակցության, կապուղիների ծրագրավորման ընդհանուր պատկերից հնարավոր չէ առանձնացնել եւ դիտարկել բացառապես հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կամ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում: Խնդիրը չափազանց խորքային է, ներգրավված ուժերը՝ ազդեցիկ, որպեսզի Բաքուն եւ Երեւանը կամ Երեւանը եւ Անկարան, կամ նույնիսկ Մոսկվան եւ Անկարան հանգեն մի հայտարարի:
Տեսականորեն, իհարկե, այդ նախագիծը կարող է համընկնել բոլոր կողմերի շահերին, բայց գործնականում հնարավոր չէ կանխատեսել, թե Հնդկաստանի եւ Միացյալ Նահանգների համար ո՞ր երթուղին է նախընտրելի կամ նպատակահարմար, կամ Ռուսաստանն ինչու՞ է ձգտում Իրանի հետ իր հաղորդակցությունը միջնորդավորել նաեւ Ադրբեջանով: Չինաստանի համար նախընտրելի չէ՞ Եվրապայի հետ հաղորդակցվել Իրանի եւ Թուրքիայի տարածքով եւ Կենտրոնական Ասիան շրջանցել: Կամ ի՞նչ ծավալի բեռնափոխադրումներ կարող է Չինաստանն իրականացնել Հայաստանի հարավի երթուղով:
Բաքվում գումարվել է ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական զարգացման Ծրագրի մասնակից երկրների գագաթնաժողով, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Վրաստանի վարչապետը: Ընդունվել է «միջին միջանցքի» լոգիստիկայի թվայնացման ճանապարհային քարտեզ: «Միջին միջանցք» ասվածը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է: Գագաթնաժողովի ոչ մի մասնակից չի խոսել Հայաստանի հարավում կոմունիկացիոն նախագծի մասին: Կարելի՞ է ենթադրել, որ սա Հայաստանին հասցեագրված ակնարկ է: Այն իմաստով, որ աշխարհաքաղաքական նշանակության կոմունիկացիաներն այս անգամ էլ կարող են շրջանցել Հայաստանը, եւ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա:
1in.am
Հեղինակ՝ Վահրամ Աթանեսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 27, 2023 - 13:50

կոդ: 298372

Կովկասյան տարածաշրջան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: