Փաստացի պատրաստ է ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը. Շոյգու
Փաստացի ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգը, և յուրաքանչյուր պետության հետ կան համապատասխան երկկողմ պայմանագրեր։
Այս մասին «Россия-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Իրականում ՀՕՊ միասնական համակարգը ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով, մենք համաձայնագիր ունենք յուրաքանչյուր պետության հետ՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, բնականաբար Բելառուսի հետ ևս:
Ծրագիրը հագեցած է, աշխատում է, պարբերաբար վարժանքներ ենք անցկացնում, մարտական վիճակում ենք պահում: ՀՕՊ միասնական համակարգը ԱՊՀ-ում առկա է: ՀԱՊԿ-ում էլ, փաստացի, կազմված է, եթե փաստաթղթեր են պահանջվում, մենք կփաստաթղթավորենք: Բայց անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ մենք ունենք երկկողմ համաձայնագիր ՀԱՊԿ-ի հետ։ Եվ այս երկկողմ համաձայնագրի համաձայն՝ համակարգը ստեղծվել է»,- ասել է նա «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ընթացքում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։