ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բելգիացի մանկավարժների համար կազմակերպվել է Հայոց ցեղասպանության մասին դասավանդման ուսումնական օր

«Մենք որոշեցինք կազմակերպել այս ուսումնական օրը՝ մեր ուշադրությունը կենտրոնացնելով 1915 թվականին թուրքական վարչակարգի կողմից հայերի ցեղասպանության մասին ուսուցանելու ձևի վրա, ինչպես նաև ցանկացանք, որ այս օրը զգայունություն առաջացնի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, կարող ենք ասել՝ 1915 թվականի ցեղասպանության հետ կապված ժխտողականության և ներկա իրադրության միջև առկա կապերի վերաբերյալ մտորումների նախաձեռնում», - նշեց ծրագրի պատասխանատու Իռենա Դ'Ալոիսիոն։

Բելգիայի թագավորության Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիայի նախարարությունում «Ժողովրդավարություն կամ բարբարոսություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Հայոց ցեղասպանությունը երեկվա և այսօրվա միջև. Ինչպես սովորեցնել/դասավանդել այն» թեմայով ուսումնական օր։
 
«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ Վալոնիա-Բրյուսել Ֆեդերացիայի քաղաքացիության, հիշողության և ժողովրդավարության բաժանմունքի կրթական համակարգող բաժինն ուսումնական այս օրը կազմակերպել է ուժերը միավորելով Բրյուսելի Ազատ Համալսարանի Քաղաքական կյանքի ուսումնասիրության կենտրոնի (Cevipol – ULB) և Բելգիայի հայկական սոցիալ-մշակութային կենտրոնի՝ Հայ Տան հետ։ Ուսումնական օրվա նպատակն էր մասնակիցներին ներկայացնել թեմայի վերաբերյալ գիտելիքների վիճակը և նրանց առաջարկել Հայոց ցեղասպանության պատմության, Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հակամարտության մեջ դրա ժամանակակից հետևանքների ավելի լավ ուսուցման բանալիներ: Նախաձեռնությունը լավ հնարավորություն էր առերեսվելու շատ հարցերի հետ, ինչպես նաև լսելու հայտնի գիտնականների կարծիքները, որոնք կարող են խթանել առկա կրթական ռեսուրսների ճիշտ օգտագործումը։
 
Ուսումնական օրվա առաջին հատվածում հիմնական բանախոսներն էին ֆրանսիացի պատմաբան Կլեր Մուրադյանը, բելգիացի պրոֆեսոր Ջոել Կորեկը և ժնևցի գիտնական, հետազոտող Վիգեն Չեթերյանը։
 
Օրվա երկրորդ կեսին ներկայացվեցին առկա գործիքակազմը և գրականությունը, որոնք կարելի է օգտագործել Հայոց ցեղասպանության մասին դասավանդելու համար։ Ուսումնական օրվան մասնակցում էին Բելգիայի տարբեր կրթական հաստատությունների մի քանի տասնյակ մանկավարժներ։
 
Լյուվենի համալսարանի աշխարհաքաղաքականության դասախոս, ինչպես նաև միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Վանսեն Գաբրիելը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ուսումնական այս օրն իրեն տվեց պատմագիտական ամուր ուղեցույցներ։ «Պատմաբանների, փորձագետների ներկայությունը, ինչպես նաև արվեստի կիրառումը հնարավորություն են տալիս լույս սփռել ցեղասպանության տարբեր կողմերի վրա և ուսումնասիրել այն իր ողջ բարդությամբ», - ասաց բելգիացի մանկավարժը։ Նրա խոսքով՝ պատմության և քաղաքագիտության գիտաժողովները շատ են, բայց հազվադեպ է ներկա գտնվել գիտական ​​միջոցառման, որը փորձում է տրամադրել բանալիներ, բայց նաև անդրադառնալ միջնակարգ դպրոցում պատմության դասավանդման շրջանակներին և սահմաններին:
 
«Մենք որոշեցինք կազմակերպել այս ուսումնական օրը՝ մեր ուշադրությունը կենտրոնացնելով 1915 թվականին թուրքական վարչակարգի կողմից հայերի ցեղասպանության մասին ուսուցանելու ձևի վրա, ինչպես նաև ցանկացանք, որ այս օրը զգայունություն առաջացնի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, կարող ենք ասել՝ 1915 թվականի ցեղասպանության հետ կապված ժխտողականության և ներկա իրադրության միջև առկա կապերի վերաբերյալ մտորումների նախաձեռնում», - «Արմենպրեսի»-ի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի պատասխանատու Իռենա Դ'Ալոիսիոն։
 
Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիան զգույշ է, որ այս պարտավորությունը չընկալվի որպես որևէ «պետական ​​պատմական ճշմարտության» ամրագրում, «ընդհակառակը, Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիան իր հիշողության աշխատանքը տեսնում է մարդկության պատմության մութ ժամերի քննադատական ​​քննության գործընթացի հետ կապի մեջ: «Իրոք, պատմության ողբերգական իրադարձությունների հիշատակման այս պահերին է, որ մենք հասկանում ենք հիշողության գործում խիստ պատմական մոտեցման ողջ կարևորությունը: Այս տեսանկյունից է, որ հիշելը իմաստ ունի, հիմնականում, եթե հարցադրումը վերաբերում է նաև մեր այսօրվա հասարակություններին և մեզ կոչ է անում զգոնության և ներգրավված քաղաքացիության», - ընդգծեց Դ'Ալոիսիոն։
 
1994 թվականից ի վեր, «Ժողովրդավարություն կամ բարբարոսություն» արշավով և իր կրթական համակարգող բաժնի ստեղծմամբ, Բելգիայի ֆրանսախոս համայնքը եղել է հիշատակի մոտեցման մաս և շարունակում է նմանատիպ ուսուցման օրերով բելգիացի հասարակությանը տեղեկացնել ամենազգայուն հարցերի շուրջ՝ հնարավորություն տալով դրանց մոտենալ այլ տեսանկյուններից։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: