ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահները կարծես ծառայություն մատուցեին ադրբեջանցի զինվորներին. մենք դա բոլորս նկատեցինք, նույնիսկ՝ երեխաները

Արդեն 2021 թվականի հոկտեմբերին տիկին Թամրազյանը վերադառնում է Ստեփանակերտ և այնտեղ է բացում իրենց կենտրոնը, որովհետև Ստեփանակերտում ևս ունեին Հադրութից տեղափոխված վարպետներ ու մասնագետներ։

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը երկու անգամ ստիպված եղավ տեղափոխվել Հայաստան։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կենտրոնի աշխատակիցները Հադրութից տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին Հայաստանում ու Երևանում վերաբացեցին իրենց կենտրոնը, այնուհետև մասնաճյուղեր բացեցին ՀՀ տարբեր մարզերում, որտեղ բնակություն էին հաստատել   Հադրութից տեղափոխված կենտրոնի վարպետներն ու մասնագետները։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում պատմեց Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իռա Թամրազյանը։ 

Արդեն 2021 թվականի հոկտեմբերին տիկին Թամրազյանը վերադառնում է  Ստեփանակերտ և այնտեղ է բացում իրենց կենտրոնը, որովհետև Ստեփանակերտում ևս ունեին Հադրութից տեղափոխված վարպետներ ու մասնագետներ։

«Եվ Ստեփանակերտում ևս Ֆրանկոֆոնիայի կենտրոնում, առաջին տարածքը, որ մեզ նվիրեցին, մենք այնտեղ վերաբացեցինք մեր կենտրոնը, իսկ հետագայում, որ սկսեցինք ընդլայնվել, ևս մի տարածք ունեցանք, որտեղ սկսեցինք կազմակերպել գորգի, կարպետի և կավագործության դասընթացներ։  Այ այսպես մենք աշխատել ենք Արցախում և, ցավոք սրտի, երկրորդ անգամ Ստեփանակերտից տեղափոխվեցինք Երևան, Հայաստան։ Այնտեղ ունեինք 47 խմբակ, 470 երեխա էր հաճախում, հիմա կրկին վերականգնում ենք Ստեփանակերտի խմբակները, վարպետներն արդեն այստեղ են, տեղավորվել են ընտանիքներով, նորից վերականգնել ենք այն, ինչ կորցրել ենք Ստեփանակերտում, և երեխաներն արդեն սկսում են հաճախել մեր կենտրոն: Նախատեսում ենք այլ մարզերում ևս բացել մեր հերթական մասնաճյուղերը»,- ասաց Իռա Թամրազյանը։

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում երեխաներին սովորեցնում են գորգագործություն, կարպետագործություն, ուլունքագործություն, նկարչություն, կավագործություն և այլն։  

Իռա Թամրազյանը տեղեկացրեց, որ արցախցի երեխաների աշխատանքները ներկայացվել են թվով 60 ցուցահանդեսի, ինչպես նաև գորգի, կարպետների և ասեղնագործության մրցույթների և գրավել առաջինից երրորդ տեղեր։ Կենտրոն հաճախում են ոչ միայն արցախցի երեխաներ, այլև տեղաբնակներ։

Իռա Թամրազյանը նաև ասաց, որ կենտրոնն ունի լավ ընկերներ Բելգիայից և Ֆրանսիայից, որոնց օգնությամբ տարին երկու անգամ Բրյուսել են ուղարկում կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքները, և դրանց վաճառքից գոյացած հասույթը ծախսվում է կենտրոնի համար նյութեր ձեռք բերելու վրա։

«Հոկտեմբերի մեկից, կարելի է ասել, մեր կենտրոնը լուծարման եզրին է կանգնած, բայց աշխատողները գալիս են, երեխաները հաճախում են։ Նյութերը կարողանում ենք ձեռք բերել։ Կենտրոն հաճախող յուրաքանչյուր երեխա հաճախում է անվճար, մեզ մոտ հիմքը դեռ Հադրութից այդպես է դրված, մենք այստեղ այդպես էլ շարունակում ենք։ Մեր կենտրոններ հաճախող երեխան իրավունք չունի այստեղ բերելու նույնիսկ մի թել կամ մի ասեղ ու մի մատիտ, մենք կարողանում ենք երեխաներին ապահովել այդ նյութերով»,- ասաց Իռա Թամրազյանը։ 

Ի դեպ, Ստեփանակերտի կենտրոնում ունեին նաև Տիկնիկային թատրոն՝ հագեցած ամեն ինչով, սակայն, ինչպես տեղեկացրեց տիկին Թամրազյանը,  չկարողացավ տիկնիկները տեղափոխել, բայց եթե կարողանան այստեղ տիկնիկներ ձեռք բերել կամ կարել, գուցե վերաբացեն նաև Տիկնիկային թատրոնը։ 

 «Եթե Հադրութից 2020 թվականին ոչինչ չեմ կարողացել տեղափոխել, ապա Ստեփանակերտից ես կարողացա մեր աշխատողների հետ միասին դուրս բերել մեր գորգերը՝ թվով հինգ գորգ, կարողացանք հանել փայտի վրա երեխաների նկարած խաչքարերը և 40 երեխաների 40 նկար ամբողջովին կարողացանք ռամկայից պոկել և տեղափոխել։ Այդ նկարներից 10-ը մենք ներկայացրել ենք Հայաստանի նկարիչների միության կողմից շուտով կազմակերպվող մրցույթ-փառատոնին, և հույս ունեմ, որ մեր 10 երեխաների նկարները մրցույթում ինչ-որ տեղ կգրավեն։ Եվս 10 նկար խաչքարերի հետ միասին մենք հոկտեմբերի ուղարկել ենք Բելգիա՝ ցուցահանդեսի, այնտեղ մեծ կոնֆերանս է կազմակերպվել, որտեղ ցուցադրվել են մեր երեխաների աշխատանքները։ Այստեղ միտքը ոչ թե վաճառքն է, այլ այն, որ կարողանում ենք ներկայացնել մեր նախշերը, մեր ազգայինը, և որ բլոկադայի մեջ երեխաները կարողացել են այդքան նկարներ նկարել, աշխատել»,- ասաց Իռա Թամրազյանը։

Մեծ ցավով հիշելով սեպտեմբերյան դեպքերը՝ Իռա Թամրազյանն ասաց, որ երբ սեպտեմբերի 19-ին սկսվեց հրետակոծությունը, իրենք պատսպարվեցին ապաստարաններում և որոշ ժամանակ անց նկատեցին, որ Մարտակերտի ու Մարտունիի գյուղերից արդեն բնակչությունը ոտքով գալիս էր դեպի իրենց ապաստարանները, և իրենք ստիպված են եղել դուրս գալ ապաստարաններից, որպեսզի տեղավորեն գյուղերից դատարկ ու սոված եկած հայրենակիցներին. այդ պահին իրենք զգացել են, որ ամբողջովին լքված են,  և թե՛ մեծերը, թե՛ երեխաները մեծ սթրես են ապրել։

Նա նշեց, որ Ստեփանակերտից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին, և իրենց ոչ ոք չի ասել՝ ինչպես պետք է դուրս գան, ուր պետք է գնան, և այդպես հանպատրաստից դուրս գալով՝ մոտ 36 ժամ ճանապարհ են եկել, մինչև հասել են Հակարիի կամրջի մոտ։

«Հակարիի կամրջի մոտ մենք գիշերով հասանք, երեխաները մեզ հետ էին, քնած էին մեքենայի մեջ, և ադրբեջանցիները մեզ հետ բան չխոսեցին, բայց ես նկատեցի ռուսական բանակի զինվորի վերաբերմունքը ադրբեջանցի զինվորի նկատմամբ, կարծես թե ծառայություն էին  մատուցում ադրբեջանցի զինվորներին. մենք դա բոլորս նկատեցինք, նույնիսկ երեխաները։ Եվ պատահական չէ, որ այսօր ում էլ հարցնես, մեր երեխաներն այսօր շատ վատ են տրամադրված ռուսական զորամիավորման նկատմամբ, որովհետև մենք տեսել ենք, որ մեր փռերում թխում էին սպիտակ հաց, և դա ռուսական բանակի համար էր, իսկ գիտեք, որ ռուսական բանակը հաց շատ չի օգտագործում, մենք՝ հայերս ենք հաց շատ օգտագործում, և տեսնում ես այդ հացը թափված, իսկ Արցախի երեխան սև հաց էր ուտում, նույնիսկ այնպիսի  հաց էր ուտում, որից մի քանի օր հետո ծնողները երեխաներին տանում էին հիվանդանոց, որովհետև արդեն ստամոքսային, աղիքային հիվանդություններ էին ունենում»,- ասաց Իռա Թամրազյանը։

Վերջինս նաև պատմեց, որ շրջափակման օրերին իրենց կենտրոնում երեխաներին ամենից շատ խաղող և ձմերուկ էին տալիս և փորձում էին հոգեբանորեն այնպիսի իրավիճակ ստեղծել, որ երեխաները շատ չնեղվեն քաղցրի բացակայությունից. ասում էին՝ այս խաղողն ու ձմերուկը փոխարինում է և՛ կոնֆետին, և՛ թխվածքին, և՛ տորթին, և՛ ամեն ինչին։ Ի հավելումն տիկին Թամրազյանն ասաց, որ շաբաթ-կիրակի օրերին էլ երեխաները կենտրոնի բակում իրենց տներից բերած կարտոֆիլով խորոված էին անում  և այդպես հաղթահարում շրջափակման զրկանքները։

Լիլիթ Թադևոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: