«Մենք չպետք է կանանց եւ երեխաների սպանությունների, որոնք շարունակում են կատարել ամերիկացիներն ու սիոնիստները [Իսրայելը] հանդիսատես մնանք»,- Իրանի նախագահի խոսքերը մեջբերել է Բեյրութում հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքը։ «[Իսրայել] թշնամական կազմավորումը հանցագործություններ է կատարում մարդկության դեմ՝ զզվանք առաջացնելով իր հանդեպ»,- շարունակել է նա՝ աշխարհի երկրներին կոչ անելով «չկարգավորել հարաբերություններն այդ կազմավորման հետ»։
«Մարտական գործողությունների ընդլայնումը կդառնա Գազայի հատվածի դեմ շարունակվող ագրեսիայի բնական հետեւանքը։ Աշխարհի ժողովուրդները կորցնում են համբերությունը [Իսրայելի կատարած] հանցագործությունների մասշտաբների հանդեպ»,- նշելէ Ռայիսին։
«Արեւմտյան երկրները հայտարարում են մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց այսօր նրանց խոսակցությունները ծիծաղելի են հնչում, քանի որ ամբողջ աշխարհը գիտի, որ նրանք պաշտպանում են սիոնիստական կազմավորմանը»,- ասել է Իրանի նախագահը։