ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում առաջիկայում նախատեսված չէ. ԱԳ փոխնախարար

Առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Երեկ ՀՀ ԱԳ նախարարության մակարդակով տրվել է պատասխան հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների՝ ՀՀ-ի և Ադրբեջանի  ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ, ներկայացվել են պարզաբանումներ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն ու հավելեց. «Մեր կողմից նաև առաջարկվել է անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստ՝ նոյեմբերի 30-ին, ինչի վերաբերյալ նույնպես եղել է հայտարարություն»։ Հարցին՝ ի՞նչ կարելի է  ակնկալել սահմանազատման հարցով նախանշված հանդիպումից, փոխնախարարն արձագանքեց՝ վերոհիշյալ հանձնաժողովների՝  նախորդիվ տեղի ունեցած աշխատանքների վերաբերյալ եղել են հայտարարություններ, և հանձնաժողովների հերթական հանդիպումից հետո էլ կտրվի մամլո հաղորդագրություն,  որտեղ կարտացոլվեն  կատարված աշխատանքների վերաբերյալ կողմերի մոտեցումները։  Հարցին՝ ՀՀ-ի համար ընդունելի՞ է առանց միջնորդի՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Բրյուսելի Փաշինյան-Ալիև ձևաչափով հանդիպումը, Սաֆարյանը պատասխանեց. «Կրկին պետք է նշեմ,  որ տրվել են մամլո հաղորդագրություններ, որտեղ տրվել են գնահատականներ։ Այն, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպումներից Գրանադայում և Բրյուսելում։ Հավելյալ դիրքորոշումների վերաբերյալ եթե անհրաժեշտ լինի, կտրվեն պարզաբանումներ»։   

Փոխնախարարի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին հանդիպման առաջարկին ի պատասխան ՀՀ-ի կողմից հնչած արձագանքը կառուցողականության դրսևորում է, հանդիպումը տեղի է ունենալու փոխվարչապետների մակարդակով։ Սաֆարյանը  միաժամանակ նշեց, որ որևէ տեղեկություն առ այն, թե արդյոք առաջիկայում նախատեսվո՞ւմ են ԱԳ նախարարների, ՀՀ վարչապետի կամ Ադրբեջանի նախագահի մակարդակով  հանդիպումներ, չունի։  Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՀՀ-ն դե՞մ է, որ ՀՀ-Ադրբեջան հանդիպումը տեղի ունենա «տետ ա տետ» ձևաչափով, առանց միջնորդների, Սաֆարյանն  արձագանքեց. «Մենք բազմիցս ենք նշել, որ կան հարցեր, որտեղ միջնորդների մասնակցությունը պարտադիր է և շատ կարևոր դեր ունի։ Եվ այս առումով ՀՀ-ի դիրքորոշումը հենց այդպիսին է։  Մասնավորապես այն հարցերը, որոնք վերաբերում են ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության իրավունքներին։ Այդ հարցերի անդրադարձում, ինչպես մենք բազմաթիվ անգամ նշել ենք, կարևոր է միջազգային մեխանիզմների առկայությունը։ Կան նաև այլ հարցեր, որտեղ երաշխիքները կարևոր են»։ 

Դիտարկմանը՝ խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցություններում  ԼՂ հարցը շարունակո՞ւմ է  օրակարգային լինել, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը պարզաբանեց. «Մենք նշել ենք, որ այս պահին բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցը բանակցությունների ժամանակ բարձրաձայնվում է ՀՀ-ի կողմից»։ 

 Հարց հնչեց նաև Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի մասին։  Արդյոք խաղաղության փաստաթղթի շուրջ քննարկումներում բարձրացվո՞ւմ է ադրբեջանցիների՝ ՀՀ  վերադարձի հարցը։ Ի պատասխան՝ նախարարի տեղակալն ասաց. «Չկա այդպիսի հարց, մենք բազմիցս նշել ենք, որ այս խնդիրը  Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական մոտեցումների շարքին է վերաբերում»։    

Պատասխանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե մեր դռները բաց են, և ՀՀ-ն երբ ցանկանա, կարող է մասնակցել ՀԱՊԿ նիստերին, և այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն երբևիցե մտադրություն կունենա՞ վերադառնալ և մասնակցել ՌԴ-ի մասնակցությամբ տարբեր ֆորմատներով քննարկումներին, նիստերին,  ԱԳ նախարարի տեղակալն ասաց. «Մեր որոշումները տարբեր ֆորմատներում և հարթակներում մասնակցության վերաբերյալ կայացվում են ըստ դրանց նպատակահարմարության»։ Ինչ վերաբերում է քաղաքական վեկտոր փոխելու և դեպի Արևմուտք գնալու մասին Զախարովայի դիտարկումներին, ապա, Սաֆարյանի խոսքով, «դա իրենց գնահատականն է, և մենք հայտնել ենք մեր դիրքորոշումներն ու մոտեցումները այս ամենի վերաբերյալ»։ 

ՀՀ-ՌԴ հարաբերությունների ներկայիս՝ լարված  փուլի  մասին հարցին էլ պատասխանելիս ԱԳ նախարարի տեղակալը նկատեց՝ աշխատանքային հարաբերություններ են. «Բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: