ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ. վարչապետ

«Ընդհանուր առմամբ հանրությունը կողմ է, որ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի գործընթաց տեղի ունենա, բայց երբ այդ վերնագրի տակ կոնկրետ անուն-ազգանուն է հայտնվում, հայտնվում են բազմաթիվ պատճառներ, թե ինչու էդ դեպքը հենց էն դեպքը չի, և պետք է սկսել էն դեպքից ու ոչ թե էդ դեպքից»:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարին Հայաստանում:
«Ասում ես անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցե, պարզվում է, որ այդ մարդիկ ունեն համաշխարհային արժանիքներ, գլոբալ գործիչներ են հասարակական, և երկրագունդը կանգ կառնի, եթե մենք այդ մարդկանց նկատմամբ այդ միջոցները կիրառենք: Ուզում եմ ասել, որ սա անընդունելի է»,- նշեց նա:
Կառավարության ղեկավարը նաև նկատեց՝ որևէ մեկը չի կարող ասել, որ իրավապահ համակարգը Կառավարությունից ակնկալել է որևէ բան, ու չի տրվել դա:
«Խնդրում եմ ինձ տեղեկանք տվեք, թե 2018 թվականի համեմատ մենք ֆինանսավորումը ինչքան ենք ավելացրել, բայց սա շատ կոնկրետ նյարդ է առաջացնում և՛ հանրության, և՛ Կառավարության շրջանում: Երբեմն տպավորություն է, որ այդ ամբողջ դատական գործընթացների, քրեական գործերի նպատակն այն է, որ վերնագրեր հայտնվեն լրատվականներում ու վերջ, բոլորը դրա մասին մոռանան»,- ասաց Փաշինյանը՝ հրավիրելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և արդարադատության Գրիգոր Մինասյանի ուշադրությունները այս հանգամանքի վրա:
Փաշինյանը նաև ասաց՝ ակնկալում է, որ անընդհատ այսպիսի որոշումներ ունենանք՝ օրինակ բվերելով ԱՕԿՍ-ի հայտնի շենքը, որի նկատմամբ Հայաստանի սեփականության իրավունքը վերականգնվել է:
«Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք մեր ժողովրդին խաբել ենք, ու մեկը համաշխարհային դեմք է, մեկը՝ ռեգիոնալ, մեկը՝ ազգային, մեկը՝ թաղային, մեկը՝ կրիմինալ, չի լինի սենց: Մարդիկ կան՝ մեզ դիմում են, մենք 7 հատոր փաստաթղթաշրջանառություն ենք կազմում, գրում՝ այդ հարցը չի լուծվի, հետո մի օր փողոցում տեսնում ասում են՝ դե մենք մեր ձևերով հարցը լուծեցինք: Սա ի՞նչ է նշանակում, ես չեմ համարում, որ ՀՀ-ում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է, կաշառք են վերցնում ով որտեղ պատահի: Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, որ մենք գնանք մեր հրատապ գործերով զբաղվենք»,- շեշտեց վարչապետը:
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 23, 2023 - 12:32

կոդ: 298130

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: