ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելի հետ զինադադարը մոտ է

ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը՝ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, ասել է, որ Իսրայելի հետ հրադադարի կնքումը մոտ է։

«Մենք մոտ ենք զինադադարի համաձայնության հասնելուն», – ասվում է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում, որին հղում է անում Reuters-ը։ Գործարքի մանրամասները չեն նշվում։ AFP-ն, վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին, հայտնում է, որ համաձայնագիրը կարող է ներառել հնգօրյա զինադադար, որը բաղկացած կլինի ցամաքային հրադադարից և Իսրայելի օդային գործողությունների սահմանափակումից Գազայի հատվածի հարավում: Փոխարենը ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» գրոհայինների կողմից գերեվարված 50-ից 100 հոգի ազատ կարձակվեն։  Գործարքի համաձայն՝ մոտ 300 պաղեստինցի էլ ազատ կարձակվի իսրայելական բանտերից։ Երուսաղեմում BBC-ի թղթակից Թոմ Բեյթմանի տեղեկություններով պատանդների խմբերը կարող են փուլ առ փուլ ազատ արձակվել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ մոտ ապագայում կարող է պայմանավորվածություն ձեռք բերել պատանդների ազատ արձակման շուրջ։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզաթ էլ-Ռեշիկը քաթարյան Al Jazeera հեռուստաալիքի եթերում ասել է, որ Քաթարը մի քանի ժամվա ընթացքում կհայտարարի Գազայի հատվածում հրադադարի մասին։ «Սպասվող համաձայնագիրը կներառի իսրայելցի կանանց և պատանդ երեխաների ազատ արձակումը օկուպացիոն բանտերում պահվող պաղեստինցի երեխաների և կանանց ազատ արձակման դիմաց», – ասել է նա: Խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ համաձայնագիրը «ընդունելի կլինի ՀԱՄԱՍ-ի զինված թևի ղեկավարների համար»։

© factor.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: