ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» զավթումը կընդլայնի Թուրքիայի ազդեցությունն Իրանի սահմանին. Modern Diplomacy

Եթե Ադրբեջանը զավթի Զանգեզուրի միջանցքը, նա կընդլայնի իր սահմանններն Իրանի հետ, իսկ եթե ադրբեջանցի բնակչությունն Իրանի հյուսիսում քարոզի իր միությունն Ադրբեջանի հետ եւ առանձնացումն Իրանից, Թուրքիան կստանա իրեն անհրաժեշտ նավթի բոլոր պաշարները։ Նման սցենարը Թուրքիան կդարձնի Արեւմտյան Ասիայի հեգեմոն եւ Սաուդյան Արաբիայի մրցակից Մերձավոր Արեւելքում գերիշխանության համար։

Գազայում հակամարտության տարածաշրջանայինի վերածվելու նախազգուշացումները չափազանցված են, գրել է Modern Diplomacy-ն։
 
Սաուդյան Արաբիայի լռությունը ինքնին խլացնող է։ Այդ լռությունը խլացնող է նաեւ Թուրքիայի կողմից։ Այդ լռությանը միացել է Եգիպտոսը։ Չնայած այս տերությունները պաշտոնապես աջակցություն են հայտնել պաղեստինցիներին, նրանք ձեռնպահ են մնացել որեւէ կոնկրետ գործողությունից։ Իրանն ավելի լուրջ խնդիրներ ունի ազգային անվտանգության ոլորտում իր հյուսիսային սահմանին եւ չի կարող թույլ տալ բաց կամ գաղտնի հակամարտություն Միացյալ Նահանգների եւ/կամ Իսրայելի հետ։
 
Իրանը լուրջ սպառնալիքի է բախվել իր հյուսիսային սահմաններին Կովկասում անկայունության պատճառով։ Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կիսում է Հայաստանը, հյուսիսային Իրանի անջատողական տրամադրությունների հեռանկարը լրջորեն անհանգստացնում է Թեհրանին։
 
Հյուսիսային Իրանում ապրում է 12-23 մլն ադրբեջանցի, ավելի, քան բուն Ադրբեջանում։
 
2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց եւ օկուպացրեց Լեռնային Ղարաբաղի հայկական մասը։ Ավելի քան 100 000 հայեր փախան Հայաստան։ Ադրբեջանն այժմ  քննարկում է Զանգեզուրի միջանցքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակայնորեն հայտարարել է, որ միջանցքի բացումը Ադրբեջանի գլխավոր առաջնահերթությունն է։
 
Թուրքիան պաշտոնապես աջակցել է Ադրբեջանին 2023 թ. սեպտեմբերի պատերազմում։ Դրանից շատ չանցած Էրդողանը Ադրբեջանի նախագահի հետ թռել է Նախիջեւան, որը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին եւ Իրանին։ Անկարան եւ Բաքուն կուզենային, որ այստեղից սկսվեր Զանգեզուրի միջանցքը։
 
Նախիջեւանում նրանց հանդիպումից հետո երկու երկրները համատեղ զորավարժություններ անցկացրին։
 
Եթե Ադրբեջանը զավթի Զանգեզուրի միջանցքը, դա Թուրքիայի համար իր ազդեցությունը Իրանի հյուսիսային սահմանին ընդլայնելու հնարավորություն կստեղծի։ Իրանի հյուսիսային մասում ապրում է 13-19 մլն ադրբեջանցի։ Դա այն տարածքն է, որը փորձում էր առանձնանալ Իրանից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բայց այն ժամանակ Իրանը վայելում էր ԱՄՆ աջակցությունը։ Այսօր այդպես չէ։
 
Եթե Ադրբեջանը զավթի Զանգեզուրի միջանցքը, նա կընդլայնի իր սահմանններն Իրանի հետ, իսկ եթե ադրբեջանցի բնակչությունն Իրանի հյուսիսում քարոզի իր միությունն Ադրբեջանի հետ եւ առանձնացումն Իրանից, Թուրքիան կստանա իրեն անհրաժեշտ նավթի բոլոր պաշարները։ Նման սցենարը Թուրքիան կդարձնի Արեւմտյան Ասիայի հեգեմոն եւ Սաուդյան Արաբիայի մրցակից Մերձավոր Արեւելքում գերիշխանության համար։
 
 
Աղբյուր՝ news.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 21, 2023 - 12:17

կոդ: 297980

Տարածաշրջան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: