Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան և «ԷՍ ԹԻ ԱՐ»-ը անցկացրել են Ֆեդերացիայի գավաթ «Դրիֆտ 2023»-ի այս տարվա վերջին փուլը: «Դրիֆտ 2023» առաջնության V-րդ փուլին մասնակցել են նաև Վրաստանից եկած ավտոմարզիկները: 

Միջոցառմանը ներկա են եղել նաև Իրանի մոտոցիկլետների և ավտոմոբիլային ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնց հետ ՀԱՖ-ը կնքեց համագործակցության հուշագիր։