ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի արտգործնախարար. Մերձավոր Արևելքում պատերազմի մասշտաբների ընդլայնումն արդեն սկսվել է

Իրանը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Իսրայելի պատերազմն ավելի ընդլայնվի Գազայի հատվածում, սակայն տարածաշրջանում Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի որդեգրած մոտեցումը պատերազմի ընդլայնումը միանգամայն հնարավոր է դարձնում:

Իրանը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Իսրայելի պատերազմն ավելի ընդլայնվի Գազայի հատվածում, սակայն տարածաշրջանում Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի որդեգրած մոտեցումը պատերազմի ընդլայնումը միանգամայն  հնարավոր է դարձնում:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այս մասին հայտարարել է Ժնև կատարած իր վերջին այցի ժամանակ Financial Times-ին տված հարցազրույցում:
Հարցազրույցում Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ պատերազմի առաջին շաբաթներին և օրերին ամերիկյան պաշտոնյաները որոշակի դիվանագիտական ​​ուղիներով ուղերձներ են հղել Իրանին՝ պնդելով, որ Վաշինգտոնը չի ձգտում ընդլայնել պատերազմի շրջանակը և Իրանին  խնդրել է զսպվածություն դրսևորել։
«Վերջին 40 օրվա ընթացքում Իրանի և Միացյալ Նահանգների միջև հաղորդագրություններ են փոխանակվել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան ԱՄՆ շահերի բաժնի միջոցով», - ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Ի պատասխան ԱՄՆ-ի՝ մենք ասել ենք, որ Իրանը չի ցանկանում, որ պատերազմը տարածվի, բայց տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից որդեգրած մոտեցման պատճառով, եթե (իսրայելական) ռազմական հանցագործությունները Գազայի և Արևմտյան ափի բնակչության դեմ չդադարեցվեն, կարելի է դիտարկել ցանկացած հնարավորություն, և ավելի լայն հակամարտությունը կարող է անխուսափելի լինել»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
 
Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ ԱՄՆ-ը նմանատիպ ուղերձներ է հղել լիբանանյան «Հեզբոլլահին»` խնդրելով շարժմանը զսպվածություն ցուցաբերել, գրում է Mehr-ը։
 
Իրանի արտգործնախարարն ասել է, որ չնայած այս հաղորդագրություններին, ԱՄՆ-ն իր լիակատար աջակցությունն է առաջարկել Իսրայելին և ռեժիմը մատակարարել բոլոր տեսակի ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ, ինչը հանգեցրել է պատերազմի սրմանը։
 
Նա ընդգծել է, որ «Վաշինգտոնի անզուսպ աջակցությունը Թել Ավիվին ապացուցում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ իր հայտարարություններին, թե դեմ է Գազայում պատերազմի հետագա տարածմանը»։
 
Իրանի արտգործնախարարության ղեկավարի կարծիքով, «տարածաշրջանում պատերազմի մասշտաբների ընդլայնումն արդեն սկսվել է»։
 
«Այն, որ Եմենի բանակը պաշտոնական հայտարարություններ է անում և հրթիռներով և անօդաչու սարքերով գրոհում է օկուպացված տարածքները, նշանակում է, որ պատերազմը սկսել է ընդլայնվել, կամ այն ​​փաստը, որ «Հեզբոլլահը» կռվում է Իսրայելի  բանակի մեկ երրորդի  դեմ, ցույց է տալիս, որ պատերազմն ընդլայնվել է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը։
 
Նա հավելել է, որ «պաղեստինյան դիմադրության խմբերը երբեք չեն խնդրել Իրանին պատերազմի մեջ մտնել, քանի որ նրանք ամեն ինչ ունեն և իրենք են արտադրում իրենց հրթիռներն ու անօդաչու սարքերը»:
 
Աղբյուր՝ news.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: