ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանի պատվիրակությունը որոշել է չմասնակցել Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշխատանքին

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 18-ին: Առավոտյան տեղի է ունեցել վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 18-ին: Առավոտյան տեղի է ունեցել վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր: Ներկայացվել են ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի, գլխավոր քարտուղարի, գանձապահի, ինչպես նաեւ աշխատանքային խմբերի ամառային աշխատանքների արդյունքները՝ մինչեւ աշուն ժամանակահատվածի վերաբերյալ:
 
Այս մասին ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Նա տեղեկացրել է, որ ներկայացվել են նաեւ ընտրությունների դիտորդական առաքելությունների դիտարկումների արդյունքները: Հայաստան ժամանած պատվիրակները շնորհակալություն են հայտնել մեր երկրին՝ հյուրընկալելու համար:
 
Այս նիստում քաղաքական բնույթի հարցեր չեն քննարկվել, օրվա երկրորդ կեսին մեկնարկելու են նստաշրջանի աշխատանքները, որտեղ ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, եւ սկսվելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին: Ընդհանուր առմամբ, նստաշրջանի ընթացքում չորս թեմատիկ քննարկում է տեղի ունենալու: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի տեղեկացմամբ այս նստաշրջանում բանաձեւ չի ընդունվելու, քանի որ այդպես է սահմանված ԵԱՀԿ ԽՎ կանոնադրությամբ:
 
Թեեւ այս նստաշրջանում բանաձեւ չի ընդունվելու, սակայն, ինչպես հայտնել է Սարգիս Խանդանյանը, պատվիրակություններից շատերն այստեղ են՝ աջակցելու Հայաստանին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:
 
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի խոսքով աշնանային նստաշրջանն առավելապես քննարկումների հարթակ է: Ինչ վերաբերում է այն պատվիրակություններին, որոնք չեն ժամանել, որպես այդպիսին, պարզաբանումներ չեն ներկայացրել: Երեկ Ռուսաստանի պատվիրակությունը նամակով դիմել է ԽՎ-ի նախագահին՝ տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունն այս նստաշրջանին չի մասնակցելու:
 
Սարգիս Խանդանյանը, մասնավորապես, նշել է, որ տեղյակ չէ, թե ինչու է Ռուսաստանի պատվիրակությունը որոշել չմասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին:
 
«Պետք է նշել, որ ՀՀ ԱԺ-ն չէ, որ հրավերներ է ուղարկել: Դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը. բոլոր 56 երկրների եւ 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, նրանք մի քանի անգամ տարբեր ձեւաչափերով հարց են բարձրացրել Հայաստանում իրենց անվտանգության ապահովման վերաբերյալ: ՀՀ ԱԺ-ն արձագանքել է՝ նշելով, որ պատրաստ է ապահովելու պատգամավորների անվտանգությունը»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:
 
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ երեկ ԵԱՀԿ ԽՎ նախագահը եւ գլխավոր քարտուղարը հանդիպումներ են ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանների հետ, ինչպես նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կացարաններ եւ ծանոթացել նրանց խնդիրներին:
 
Աղբյուր՝  armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: