ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ կարգի օգնության տրամադրումը Բաքվին

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հավաստիացրել է կոնգրեսականներին, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ կարգի օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի քանի բարձրաստիճան այցելություններ Ադրբեջան՝ ընդգծելով, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների բարելավում չի կարող լինել, մինչև Բաքվի ու Երևանի միջև ընթացող բանակցություններում առաջընթաց չգրանցվի:

Բարձրաստիճան շփումների ժամանակ Միացյալ Նահանգները բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը անընդունելի է, «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ` ԱՄՆ Ներկայացուցիչների տանը կայացած լսումներին հայտարարել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը:
 
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկամանը հարցերին պատասխանել են դեսպան Ջեյմս Օ՛Բրայանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ղեկավարի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին:
 
Պետքարտուղարի օգնականի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները հավաստիացրել են Վաշինգտոնին, թե որևէ մտադրություն չունեն ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Բացի այդ, ըստ Օ՛Բրայանի, ԱՄՆ-ն ուշադիր հետևում է տարածաշրջանում զորքերի տեղաշարժին:
 
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հավաստիացրել է կոնգրեսականներին, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ կարգի օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի քանի բարձրաստիճան այցելություններ Ադրբեջան՝ ընդգծելով, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների բարելավում չի կարող լինել, մինչև Բաքվի ու Երևանի միջև ընթացող բանակցություններում առաջընթաց չգրանցվի:
 
«Նշել ենք, որ տարանցիկ միջանցքի կառուցման հնարավորությունը կախված է խաղաղության համաձայնագրի կնքումից: Օրակարգում են բոլոր այն տարրերը, որոնք կարևոր ենք համարում և որոնք թույլ կտան հասկանալ՝ արդյո՞ք կարող ենք հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայանը:
 
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները «համապարփակ և թափանցիկ» զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ:
 
«Վարձել ենք անկախ հետաքննողների, նաև մեր հետաքննողներն են տեղում աշխատում։ [Բացի այդ] տեղեկություններ ունենք միջազգային հասարակական կազմակերպություններից, և երբ [զեկույցը] վերջնականապես ավարտված լինի, արդյունքները հրապարակավ կներկայացնենք։ Ժամկետներ չեմ կարող ասել»,- տեղեկացրել է Օ՛Բրայանը։
 
Անդրադառնալով Երևանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությանը՝ պետքարտուղարի օգնականը նշել է, թե տպավորված է Հայաստանի կառավարության՝ բարեփոխումների և քաղաքական, էներգետիկ, անվտանգության ոլորտներում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հանձնառությամբ. «Կարծում եմ, մեր պարտքն է օգնել Հայաստանի ժողովրդին՝ դիմակայել այս դժվար իրավիճակները, որպեսզի այն խիզախ որոշումները, որ նրանք կայացրել են, օգնեն նրանց հասնել ավելի անվտանգ ու բարգավաճ ապագայի»։
 
«Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ բանախոսներն անդրադարձել են նաև հայ-ռուսական հարաբերություններին։
 
«Ինչ վերաբերում է Հայաստանին տրամադրվող աջակցության ընդլայնմանը, [ապա կարող եմ ասել, որ] մի շարք ուղղություններով ներգրավված ենք Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու ամրապնդել երկրի ճկունությունը և առաջարկելու տարբերակներ, որպեսզի նրանք այնքան էլ կախված չլինեն Ռուսաստանի հետ` [դեռ] խորհրդային ժամանակներից եկող հարաբերություններից»,- նշել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ղեկավարի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին:
 
Աղբյուր՝ armradio.am

ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 16, 2023 - 10:40

կոդ: 297616

ԱՄՆ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: