ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դե-յուրե ՀԱՊԿ-ը հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանում․ վարչապետ

ՀԱՊԿ-ն իր ունեցած դե-յուրե պարտադիր պարտավորությունների պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, և դա կրկնվել է մի քանի անգամ։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվում մասնակցել ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի ձևաչափերով տարբեր հանդիպումներին և ի՞նչ է այս ամենը նշանակում. արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող է նախապատրաստվում։
 
Ի պատասխան այս հարցերին, վարչապետը ասաց, որ Հայաստանը չի հրաժարվում հանդիպումներից, այլ որոշում է կայացվել կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով։
 
«Ինչ վերաբերվում է այն հարցին, թե արդյոք որևէ բանի համար հող եմ նախապատրաստում՝ ես որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում, որովհետև այդ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց։
 
Դուք հարց տվեցիք նաև, թե ի՞նչ անվտանգության համակարգով ենք աշխատել կամ ապահովել երկրի անվտանգությունը։
 
ՀԱՊԿ-ում տեղի ունեցող գործընթացների հետ կապված և մեր դիրքորոշումների հետ կապված ամենակարևոր արձանագրումն այն է, որ, ցավոք, ՀԱՊԿ-ը իր ունեցած դե-յուրե պարտադիր պարտավորությունների պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, և դա կրկնվել է մի քանի անգամ։ Մենք ամենայն հարգանքով վերաբերվելով մեր բոլոր գործընկերներին,  ուղղակի արձանագրում ենք, որ նաև մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում նույն բաները կրկնում, նույն բաները ասում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում հետ վերադառնում։ Հետո հաջորդ անգամ գնում, նույն կերպ հետ վերադառնում՝ չստանալով ոչ մի արձագանք»,- ասաց Փաշինյանը։
 
Վարչապետը ամենամեծ ֆունդամենտալ խնդիրը համարում է այն, որ դե-յուրե ՀԱՊԿ-ը հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։
 
«Սա կարող է նշանակել, որ մենք այդ պայմաններում, ուղղակի լուռ մասնակցելով, կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող այն առումով, որ մենք նաև այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի մեզ և ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք հետագա անելիքների մասին»,- նշեց Փաշինյանը։
 
Նրա խոսքով՝ Հայաստանը չի հրաժարվել, որ ՀԱՊԿ-ը առաքելություն ուղարկի, այլ ցանկացել է, որպեսզի ՀԱՊԿ-ը առաքելությունը ուղարկելուց առաջ հստակ արձանագրի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
 
«Մեզ ցույց չի տրվել Հայաստանի Հանրապետությունը, մենք ենք ցույց տվել Հայաստանի Հանրապետությունը և ասել ենք, որ այս արձանագրումը պետք է արվի, ինչը ՀԱՊԿ-ը չի արել։ Չենք կարող նման առաքելություն ընդունել, որովհետև կստացվի, որ Հայաստանի Հանրապետության լղոզված պատկերացումը լեգիտիմացնում ենք և այդ պայմաններում նաև Ադրբեջանին ներխուժումներն ենք լեգիտիմացնում»,- ընդգծեց Փաշինյանը։
 
Նրա խոսքով՝  Հայաստանն իր անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնում է, որովհետև անվտանգային ոլորտում իր գործընկերները, այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով, զենք-զինամթերք չեն վաճառում։
 
«Մենք փնտրում ենք այլ անվտանգային գործընկերներ։ Եվ մենք փնտրում ենք և գտնում ենք այլ անվտանգային գործընկերներին, փորձում ենք կնքել պայմանագրեր, ձեռք բերել ինչ-որ սպառազինություն, ռազմական տեխնիկա։ Դա է մեր քաղաքականությունը։ Իսկ ռազմավարական առումով մեր քաղաքականության փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք որոշել լքել ՀԱՊԿ-ը»,-եզրափակեց Փաշինյանը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: