ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆրանսիական դատարանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ձերբակալության օրդեր է տվել. ինչն է պատճառը

Ֆրանսիական դատարանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալության օրդեր է տվել 2013 թվականին քիմիական զենք օգտագործելու մեղադրանքով։

Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։
 
Նշվում է, որ քիմիական զենքի կիրառման հետ կապված ընդհանուր առմամբ չորս ձերբակալման օրդեր է տրվել։ Բացի սիրիացի առաջնորդից, մեղադրանք է առաջադրվել նրա եղբորը՝ Մահեր Ասադին, ով հանդիսանում է սիրիական հանրապետական գվարդիայի հրամանատարը (էլիտար ռազմական կազմավորում, որը նախատեսված է սիրիական իշխանությունների պաշտպանության համար), ինչպես նաև երկու այլ գեներալների, որոնց անունները գործակալությունը չի հստակեցնում.:
 
Չորսն էլ մեղադրվել են մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործություններին մեղսակցության մեջ: Դամասկոսը դեռ չի մեկնաբանել Ասադի ձերբակալման հրամանը:
 
Քիմիական զենքի կիրառում տարիներ շարունակ
 
Սիրիայում քիմիական նյութերի կիրառման մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են 2012 թվականի դեկտեմբերի 23-ին: Այնուհետև, ինչպես հայտարարել է սիրիական ընդդիմությունը, Հոմս ալ-Բայդա արվարձանում կառավարական ուժերի կողմից քիմիական հարձակման հետևանքով վեց մարդ է սպանվել:
 
2013 թվականի հուլիսին Մերձավոր Արևելքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ռոբերտ Սերին ասել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը 13 զեկույց է ստացել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին։ Մեկ ամիս անց Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետները հաստատել են ևս հինգ դեպք, որոնցից ամենաողբերգականը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսի 21-ին Դամասկոսի խիտ բնակեցված արևելյան Ղուտայում:
 
Գնդակոծությունը, որը պարունակում էր նյարդա-պարալիզացնող զարին  գազ, խլել  էր 300-ից 1700 մարդու կյաք, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը զոհերի ընդհանուր թիվը գնահատել է 3,5 հազար մարդ։
 
Թե՛ սիրիական իշխանությունները, թե՛ ընդդիմությունը հերքել են քիմիական զենքի կիրառման մեղադրանքները։
Չնայած այն հանգամանքին, որ Արևելյան Ղուտայում քիմիական հարձակումների վերաբերյալ ՔԶԱԿ-ի զեկույցը չի հաստատել կողմերից որևէ մեկի մասնակցությունը դրանց իրականացմանը, արևմտյան երկրները մեղադրում են Ասադի կառավարությանը քիմիական զենքի կիրառման մեջ։
 
Այն ժամանակ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Բարաք Օբաման հայտարարել էր, որ Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառումը Վաշինգտոնը կհամարի որպես կարմիր գծի հատում, որից հետո միջազգային հանրությունը կպարտավորվի գործողություններ ձեռնարկել այս երկրի դեմ։
 
Քիմիական զենքը ոչնչացվե՞լ է
 
Ճգնաժամը լուծվեց Ռուսաստանի միջամտության շնորհիվ, որն առաջ քաշեց սիրիական քիմիական զենքը վերացնելու ծրագիր և ապահովեց այս երկրի ղեկավարության համաձայնությունը՝ իր պաշարները միջազգային վերահսկողության տակ դնելու համար։
 
2013 թվականի սեպտեմբերի 27-ին այս ծրագիրը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից (2118 բանաձև անվանումով): 2013 թվականի սեպտեմբերին Սիրիան միացավ Քիմիական զենքի մասին կոնվենցիային և դարձավ ՔԶԱԿ-ի անդամ՝ հայտարարագրելով 1,3 հազար տոննա թունավոր նյութեր (քիմիական նյութերի և դրանց բաղադրիչների արտադրությունը կենտրոնացված էր Դամասկոսի շրջանում՝ Հոմսում, Համայում և Հալեպում):
 
Սիրիական քիմիական զինանոցի հեռացումն ու ոչնչացումը վերահսկվել է 2013 թվականին ստեղծված ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի համատեղ առաքելության կողմից:
 
2014 թվականի հունիսին Սիրիայից քիմիական զենքի պաշարների դուրսբերումից հետո այն դադարեց գոյություն ունենալ. ամեն դեպքում՝ այդպես են վկայում պետական հավաստիացումներն ու կազմկված փաստաթղթերը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: