ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ պայմանագիրը ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) («ԻՆՍՏԻՏՈՒՏ ԻԳԽ» Քաղաքացիական ճարտարագիտության հետազոտությունների և զարգացման բաժնետիրական ընկերության տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։
 
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում ընդգծել է Հյուսիս-հարավի կառուցման կարևորությունը։ Փոխնախարարը հույս է հայտնել‚ որ IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ն իր մասնագիտական կարողություններն արդյունավետորեն կներդնի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ընթացքում։ Նա նշել է‚ որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը մշտապես հասանելի ու պատրաստ կլինի աջակցելու ընկերությանն՝ իրականացվելիք աշխատանքների ընթացքում։
 
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը կարևորել է ստորագրվող պայմանագիրը։ Նա հույս է հայտնել‚ որ խորվաթական կազմակերպության հետ համագործակցությունը դրական արդյունք կտա ու կլինի շարունակական։ Արդեն եկող շաբաթ տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը շինարարի հետ կսկսի նախապատրաստական աշխատանքները շինհրապարակում։
 
Գոռ Ավետիսյանը նույնպես պատրաստակամություն է հայտնեց աջակցելու խորհրդատուին՝ շինարարության ընթացքում իրականացվելիք տեխնիկական հսկողությունը լավագույնս ու արդյունավետությամբ իրականացնելու գործում։
 
Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ընդգծել է‚ որ ուրախ են Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում իրենց մասնագիտական ներդրումն ունենալու հնարավորության համար։ Նա նշել է‚ որ կազմակերպությունը‚ որ պետք է աշխատանքներ ծավալի Հայաստանում‚ հայտնի է իր մեծածավալ գործունեությամբ. այն‚ տեխհսկողությունից բացի‚ իրականացնում է շինարարության հետ կապված մի շարք այլ գործընթացներ նույնպես՝ նախագծում‚ լաբորատոր ուսումնասիրություններ և այլն։ Ռոբերտ Պետրոսյանը շեշտել է‚ որ գիտակցում են ծրագրի կարևորությունը‚ և վստահեցրել‚ որ անելու են առավելագույնը լավագույն արդյունքի համար։
 
Հիմնադրամից հիշեցնում են, որ նոր կառուցվելիք Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհն ունենալու է 5 նոր փոխհատում, 6 նոր ուղեանց, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 15, 2023 - 10:44

կոդ: 297541

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: