ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՅԴ-ն շարունակում է պառակտիչ գործունեությունը՝ հանդես գալով սփյուռքի մյուս կառույցների անունից, ինչն անթույլատրելի է

«ՀՅԴ Բելգիայի կոմիտեն իր բոլոր ուղեկից միություններով մերժել է մասնակցել «Բելգիայի հայերի կոմիտե»-ի կողմից նոյեմբերի 11-ին կազմակերպված հանդիպմանը, որին պետք է մասնակցեր ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով հատուկ հանձնակատար Զարեհ Սինանյանը, «ավետում» է սույն դաշնակցական կառույցի մամլո ծառայությունը։

Ինչպես ասում են՝ տարօրինակ ոչինչ չկա, ՀՅԴ-ն, ինչպես միշտ, իր ամպլուայի մեջ է, տարօրինակ կլիներ, եթե ՀՅԴ-ական որեւէ կառույց հանդիպեր ՀՀ-ն ներկայացնող մի պաշտոնյայի հետ, որին առանձնահատուկ «սիրով է սիրում»՝ սոցցանցերում դատափետելուց, սպառնալուց մինչեւ հյուրանոցներում դարանակալում եւ հետապնդում։ Բելգիայում գործող ՀՅԴ-ական այս կառույցն իր բոյկոտը հիմնավորում է՝ վկայակոչելով «մինչ օրս Սինանյանի դրսևորած ապազգային և պառակտիչ գործնեությունը», որը, իբրեւ թե, «իր նշանակման օրից ի վեր հանդես է եկել ապազգային խիստ արտահայտված վարքագծով, մեծ ջանքեր է ներդրել ավանդական ազգային կազմակերպությունների դերը Սփյուռքում նսեմացնելու և տասնամյակներով ստեղծված հզոր կառույցների փոխարեն նորաթուխ նշանակովի անձանց, արհեստականորեն, իբրև համայնքների ներկայացուցիչներ առաջադրելով։ Բնականաբար, այս քաղաքականության պատվիրատուն պարոն Սինանյանի անմիջական պետերն են Հայաստանից, որոնք Հայրենիքն այսօր գոյաբանական խնդիրների առջև են կանգնեցրել»։ Իսկ թե ինչպես են Սինանյանը կամ նրա «անմիջական պետերը» ցուցաբերել իրենց «խիստ արտահայտված ապազգային» եւ «պառակտիչ» վարքագիծը, «նսեմացրել» Սփյուռքի ավանդական ազգային կազմակերպությունների դերը, ՀՅԴ-ի այս կառույցը չի մանրամասնել, գեթ մեկ փաստ կամ ապացույց չի մատնանաշել՝ այդպիսիք չունենալու պատճառով, ենթադրաբար։    

Ակնհայտ է, որ Հայաստանից կառավարվող ՀՅԴ-ի այս եւ մնացած կառույցների թիրախը միայն Սինանյանը չէ, այլ՝ նրան այդ պաշտոնում նշանակած ՀՀ վարչապետը, որին հեռացնելը ՀՅԴ-ի համար օրվա հրամանայական է, եթե կուզեք՝ իղձ ու փափագ, որը, սակայն, այդպես էլ չի իրականանում, ինչից այդ կազմակերպության սփյուռքյան կառույցներն ավելի ագրեսիվ ու անկառավարելի են դառնում։ Ուշագրավ է հայտարարության «եզրափակիչ ակորդը»․ «Հանդիպմանը ՀՅԴ ներկա չգտնվելը ոչ մի աղերս չունի սփյուռքյան բոլոր կարող ուժերը հանուն Արցախի և այլ հրատապ ազգային խնդիրների շուրջ համախմբելու մեծ հրամայականի հետ, սակայն միասնության գաղափարը երբեք չեն կարող իրականացնել Հայրենիքը վաճառքի հանած ապազգային ուժերը։ Լիահույս ենք՝ այս ակնառու ճշմարտությունը հետզհետե է՛լ ավելի կհաստատվի, որպեսզի ազգի կարող ուժերը վերջնականապես հանեն մեր երկիրը այս աղետալի վիճակից»։ Սա պերճախոս ապացույցն է այն իրողության, որ պառակտիչ գործունեությամբ, Հայաստան-Սփյուռք հակադրությամբ իրականում զբաղվում է 130-ը բոլորած հայ ավանդական քաղաքական այս կազմակերպությունը՝ հանդես գալով Սփյուռքի մյուս կառույցների անունից։ Սա պարզապես անթույլատրելի է, քանի որ ՀՅԴ-ն եւ նրա «ուստր եւ դուստր» մյուս մարմինները, սփյուռքյան, թերեւս, միակ ավանդական-ազգային կազմակերպություններն են, որոնք խորշում են ՀՀ կառավարությունից եւ անձամբ Սինանյանից։  Քաղաքական պատվերն է այդպիսին։  Մինչդեռ իրենց նույնացնելով ողջ Սփյուռքի հետ, փորձում են տպավորություն ստեղծել, որ ՀՀ իշխանությունը մերժելի է աշխարհասփյուռ հայության կողմից։ Աղետի մասին խոսող կուսակցությունն, իրականում, ինքն է գաղափարական, քաղաքական աղետի մեջ։ 

Ի դեպ, վերջերս, երբ Կանադայում ՀՀ դեսպանատան առաջ տեղի ունեցավ աղմկահարույց միջադեպը ՀՅԴ-ի երիտասարդների մասնակցությամբ՝ նրանք ներկ էին շփել դեսպանատան ցուցանակին, Սինանյանը հարցազրույց էր տվել եւ անդրադառանալով ՀՅԴ-ի սփյուռքյան կառույցներին, նշել էր «Մեկը, որն առնչվում է ՀՅԴ-ի հետ կամ գուցե «ֆեյք» է, ամեն օր ինձ գրում է՝ «դավաճան, մենք քեզի պիտ պատժինք»։ Ես ապրում եմ իմ հայրենիքում, ծառայում եմ իմ հայրենիքին, և Լոս Անջելոսում, Տորոնտոյում կամ Փարիզում ծվարած մի անձնավորություն, որն այնքան վախկոտ է, որ ոչ միայն չի գալիս կռվի իր հայրենիքի համար, բանակում ծառայի, հարկեր մուծի իր հայրենիքում, ֆեյսբուքում պախկված դեմքով հայհոյանքներ է շաղ տալիս պետությանը որևէ ձևով առնչվող անձանց, և իրեն համարում է հայրենասեր։ Ահա այսպիսի խաթարված բարոյական արժեքների աշխարհ գոյություն ունի՝ զուգահեռ մեր իրականությանը։ Իրենք չեն ուզում դուրս գալ այդ իրականությունից, ապրում են դրա մեջ և զուգահեռ ինքնակործանման ուղին են բռնել։ ՀՀ-ում շատ արագ ինքնակործանվել են, Սփյուռքում շատ արագ ինքնակործանվում են»,- նշել էր Սինանյանը։ Նա միաժամանակ ցավով նշել էր, որ ՀՅԴ շարքերում կան «շատ մոլորված մարդիկ, երիտասարդներ, որոնց շահագործում են, և այդ մարդիկ, եթե հետագայում գիտակցեն, թե ՀՀ-ի համար ճակատագրական պահին ինչ են արել, ինչ դեր են խաղացել, իրենք իրենց չեն ներելու»։ 

Հ․Մ․
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 14, 2023 - 14:06

կոդ: 297488

Սփյուռք

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: