ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ցանկացած սպառազինության ձեռքբերում ՀՀ-ի հիմնարար իրավունքն է և կգնի որ երկրից հնարավոր լինի. Մարուքյան»

Ցանկացած սպառազինության ձեռքբերում Հայաստանի հիմնարար իրավունքն է, և Երևանն այն կգնի որ երկրից հնարավոր լինի՝ ինքնապաշտպանության համար:

Այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով Բաքվից հնչած հերթական կոշտ քննադատությանը:
 
«Բնականաբար, այս սպառազինությունները ագրեսիվ նպատակ չունեն, այդ սպառազինություններն ունեն պաշտպանական նպատակ, և դա Հայաստանի հիմնարար իրավունքն է, ու այն պետք է իրացվի, այն իրացվել է, իրացվելու է և իրացվում է հենց հիմա: Հետևաբար Ադրբեջանի նման հայտարարություններն ուղղակի զարմանալի են»,- ասել է Մարուքյանը:
 
Բաքուն շարունակում է դժգոհել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունից: Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «խստորեն դատապարտում» են Ֆրանսիայի կողմից Հայաստան ռազմական տեխնիկայի ուղարկումը:
 
Եվ մինչ Բաքվից Հայաստանին ու Ֆրանսիային կոչ են անում վերջ տալ տարածաշրջանում «սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը»՝ պնդելով, թե Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում, հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը հակադարձում է.
 
«Ադրբեջանը վերջին երկիրն է, որ կարող է որոշել, թե Ֆրանսիան ինչ շահեր ունենա տարածաշրջանում կամ իր բարեկամ պետությունների հետ, հետևաբար խոսել Ֆրանսիայի սխալ շահերի մասին, այն էլ Ադրբեջանի կողմից, ուղղակի զավեշտ է, ըստ էության»:
 
Այն, որ ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներն արդեն Վրաստանով տեղափոխվել են Հայաստան, հենց ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնել՝ հրապարակելով մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ՝ պնդելով, որ այն նկարահանվել է վրացական Փոթի նավահանգստում:
 
Հասե՞լ են արդյոք զրահապատ այդ մեքենաները Հայաստան և ի՞նչ ճանապարհով, Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի անդամներն այս հարցերին պատասխանել չեն ցանկացել: Իսկ Հայաստանի ռազմական գերատեսչությունից «Ազատությանը» միայն փոխանցել են՝ Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ՝ այս պահին որևէ տեղեկություն չեն կարող հայտնել:
 
Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: