ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանում և Մոլդովայում գրանցվել է ժողովրդավարության մակարդակի էական աճ. Սիմա Շահ

Մասնավորապես խոսքի ազատության իրավունքի կիրարկման տեսանկյունից ամբողջ աշխարհում նկատվում է անկում, մինչդեռ Հայաստանում, Մոլդովայում և Սլովենիայում այդ առումով գրանցվել է զգալի աճ։

Ստոկհոլմում գործող Ընտրական աջակցության և ժողովրդավարության միջազգային ինստիտուտի ժողովրդավարական գործընթացների գնահատման ղեկավար Սիմա Շահը հայտարարել է, որ ժողովրդավարության էական աճի նոր էպիկենտրոններ են ի հայտ եկել Եվրոպայում. և այդ առումով կարելի է առանձնացնել Մոլդովան, Հայաստանը և Սլովենիան, որտեղ առաջընթացն ու զարգացումները կրում են դինամիկ բնույթ։
 
Ըստ «Արմենպրես»-ի՝ Սիմա Շահը նման տեսակետ է հայտնել «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում։
 
Նա նշել է, որ Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնցում գրանցվել է ժողովրդավարության մակարդակի էական աճ։
 
«Մասնավորապես խոսքի ազատության իրավունքի կիրարկման տեսանկյունից ամբողջ աշխարհում նկատվում է անկում, մինչդեռ Հայաստանում, Մոլդովայում և Սլովենիայում այդ առումով գրանցվել է զգալի աճ։
 
Սլովենիայում նույնիսկ անցկացվեց հանրաքվե այն բարեփոխումների վերաբերյալ, որոնք նպաստում են հանրային հեռարձակման անկախությանը, ինչը մեծ հաղթանակ է տեղի ԶԼՄ-ների համար։ Մոլդովայում ստեղծվել է նոր դատարան, որի գործունեության տիրույթում բացարձակապես կոռուպցիոն գործերի քննումն է, և որի աշխատանքը նպաստում է այդ երկրում կոռուպցիայի մակարդակի նվազմանը»,- ասել է Սիմա Շահը։
 
Նրա կարծիքով՝ պետք է կենտրոնանալ այն ինստիտուտների գործունեության վրա, որոնք աջակցում են ժողովրդավարական գործընթացներին, առավել ևս, որ աշխարհում տեղի են ունենում ժողովրդավարական ընտրություններ, գործում են էֆեկտիվ խորհրդարաններ, ապահովվում է հասանելիությունն արդարադատությանը։ Ըստ նրա՝ պետք է սևեռուն ուշադրություն դարձնել գործընթացների թափանցիկությանը և օրենսդրությունների հզորացմանը, ինչպես նաև այն միջավայրերին, որոնցում կիրարկվում են այդ օրենսդրությունները։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: