ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
30 բեռնատար մարդասիրական օգնություն է Ռաֆահ անցակետով մտել Գազայի հատված

30 բեռնատար մարդասիրական օգնություն է Ռաֆահ անցակետով մտել Գազայի հատված։

Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակը:
Լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական խմբավորման փոխնախագահը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում խաղաղ բնակիչների «սպանությունը» կարող է պատերազմի սրում հրահրել Մերձավոր Արևելքում։
«Շատ լուրջ և շատ վտանգավոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ տարածաշրջանում, և ոչ ոք չի կարողանա կանգնեցնել դրանց հետևանքները»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է շեյխ Նաիմ Քասեմը։ Զրույցը տեղի է ունեցել Բեյրութում։
Իրանի կողմից աջակցվող շիական «Հեզբոլլահ» խմբավորումը փաստացիորեն կառավարում է Լիբանանը, իսկ նրա առաջնորդ Հասան Նասրալլայի տեղակալ Շեյխ Քասեմը համարվում է Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
Հարցազրույցի պահին Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության, գերազանցել է 10 հազարը:
Իսրայելը սկսել էր օդային հարվածներ հասցնել Գազայում և այնտեղ ցամաքային ռազմական գործողություն սկսել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները հոկտեմբերի 7-ին հարձակվել էին Գազայի հարևան իսրայելական բնակավայրերի և բազաների վրա և սպանել 1400 մարդու, որոնցից 1000-ը խաղաղ բնակիչներ էին:
«Հակամարտության սրման վտանգը իրական է, քանի որ Իսրայելը մեծացնում է իր ագրեսիան խաղաղ բնակչության դեմ և սպանում ավելի շատ կանանց և երեխաների: Ինչպե՞ս կարող է նման բան շարունակվել և ակտիվանալ՝ առանց տարածաշրջանին իրական վտանգ բերելու։ Կարծում եմ՝ հնարավոր չէ»,- ասել է շեյխ Ղասեմը:
Նա նշել է, որ եթե էսկալացիա տեղի ունենա, դրա մեղքն ընկնելու է Իսրայելի վրա։ «Յուրաքանչյուր հնարավոր զարգացման պատասխան կա»,- շեշտել է «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 11, 2023 - 22:36

կոդ: 297276

Մերձավոր Արևելք

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: