ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երուսաղեմի հայերը՝ ընդդեմ հրեա գործարարի. համայնքը դատական գործընթաց է սկսել

Իսրայելցի մի խումբ ծայրահեղականներ Երուսաղեմի պատրիարքության «Կովերի պարտեզ» կոչվող վայրում փորձել են խոչընդոտել հայ համայնքի խաղաղ ցույցը, որով սաղիմահայերն իրենց ձայնն էին բարձրացնում այգու ներքին պատերի հրեա գործարարի աշխատակիցների հետագա անօրինական քանդման դեմ։ Իսրայելցիները փորձել են միջամտել համայնքի գործողություններին, հայերին վտարելու պահանջ ներկայացրել։

Իսրայելցի մի խումբ ծայրահեղականներ Երուսաղեմի պատրիարքության «Կովերի պարտեզ» կոչվող վայրում փորձել են խոչընդոտել հայ համայնքի խաղաղ ցույցը, որով սաղիմահայերն իրենց ձայնն էին բարձրացնում այգու ներքին պատերի հրեա գործարարի աշխատակիցների հետագա անօրինական քանդման դեմ։ Իսրայելցիները փորձել են միջամտել համայնքի գործողություններին, հայերին վտարելու պահանջ ներկայացրել։
 
Այս բախումից հետո հայտարարություն տարածեց նաև հայ փաստաբանների խմբի անդամ, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը։
 
«Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական XANA CAPITAL ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ։ Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն։ Սակայն նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարվել է, հատկապես՝ վերաբնակիչների, բանակի զինված ծառայողների ժամանումից և ծառայողական շներ բերելուց հետո։ Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը և հոգևորականները եկել են «Կովերի պարտեզ»:
 
Քերքոնեան Դաջանի ընկերությունը, փաստաբան Կարօ Ղազարեանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և փաստաբանական ողջ թիմը կապի մեջ է համայնքի ղեկավարների հետ և հետևում է իրավիճակին՝ ձեռնարկելով «Կովերի պարտեզ»-ում (Cows’ Garden) լարված իրավիճակը հանդարտեցնելու միջոցներ։ Կիրակի գիշեր արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են:
 
Այդուհանդերձ, սրանից մի քանի ամիս առաջ՝ 2023 թվականի հունիսին, Քերքոնեան Դաջանի ընկերության գլխավորած փաստաբանների և խորհրդականների խումբն իրականացրել է փաստահավաք առաքելություն, որին մասնակցել է նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։
 
Այդ առաքելությունից առաջ Երուսաղեմի հայ համայնքից ահազանգեր էին ստացվել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» (Cows’ Garden) կոչվող վայրում կառուցվելու էին հյուրանոց ու ժամանցի վայրեր, իսկ հարակից թաղամասերից վտարվելու էին բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը։
 
Հավաքված փաստերի վրա փաստաբանական թիմը պատրաստել է 184 էջանոց զեկույց, որը ներառում է էական ապացույցներ։ Դրանց հիման վրա ձեռնարկվեցին իրավական քայլեր։
 
Շնորհակալություն փաստաբաններ Կարօ Ղազարեանին, Գառնիկ Քերքոնեանին, Լիզ Միրզա Ալ-Դաջանիին, Անի Նազարյանին, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչ գործընկերներ Հակոբ Ջերնազեանին, Սեթրակ Բալեանին, Վարսեն Աղաբեկեանին պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Ջեկ Յուրեջյանին և Վաչե Կարմանդարյանին:
 
Ի՞նչ իրավիճակ է Երուսաղեմի հայկական տարածքում, ինչպե՞ս են անօրինական գործողությունների դեմ պայքարում համայնքի ու հոգևոր դասի ներկայացուցիչները, հեռախոսակապով պարզաբանում է համայնքի ակտիվիստներից Հակոբ Ջերնազյանը։
 
«Կիրակի սկսվեց այս գործողությունները։ Հրեա գործարարի կողմից ուղարկված մարդիկ փորձում էին քանդել պատերը և այլն»,-ասում է Հակոբը։
 
Հակոբ Ջերնազյանը  նշում է, որ հոգևոր դասը համայնքի ներկայացուցիչների կողքին պայքարում էր անօրիանական այս գործողությունների դեմ։
 
«Համայք-պատրիարքություն այս համախմբվածությունը անհրաժեշտություն է․ Միասին պետք է պայքարենք այս ամենի դեմ։ Սա էլ մեր պայքարն է, որից  հաղթանակած պետք է դուրս գանք»։
 
Հակոբ Ջերնազյանը վերջերս ԱՄՆ-ում էր։ Ասում  է, որ այցի նպատակը հայության հետ հանդիպումներն էին։ «Այս այցը նույնպես կապված էր «Կովերի պարտեզի» հետ։ Մենք հիմա դատական գործընթացներ ենք սկսել։ Պետք է կարողանանք փաստաբաններին վճարել»,-ասում է սաղիմահայ ակտիվիստը։
 
Հակոբ Ջերնազյանը խոսելով Խաչիկ Երեցյանի հետ հանդիպումների մասին, նշում է, որ հանդիպում նրա հետ չի եղել։ «Եթե Խաչիկ Երեցյանը հանդիպումների ցանկություն ունենար, առիթներ բազմաթիվ եղել են։ Նա ունի այդ հնարավորությունը` սեղանի շուրջ նստելու և իրականությունը ներկայացնելու»։
 
Հակոբ Ջերնազյանի հետ զրույցից հետո, իսրայելցի ծայրահեղականների մեկ այլ խումբ էլ է եկել  հայկական տարածք, նրանց հետ են եղել Իսրայելի կառավարական ուժերը` զենքերով և շներով։ Նույն օրը հաղորդագրություն տարածեց նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանը։
 
«Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այսու կը տեղեկացնէ, որ «Կովերու պարտէզ» անունով յայտնի կալուածի վարձակալութիւնը չեղեալ նկատելու նամակէն յետոյ երկրորդ կողմը, փոխանակ նամակին պատասխան տալու, արձագանքած է կալուածի վրայ առկայ պարսպի եւ կայանատեղերու քանդումով, ասֆալտի հեռացումով եւ շատ աւելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով: Երէկ երկրորդ կողմը նոյնիսկ զէնքով զինուած անվտանգութեան աշխատակիցներ եւ վարժեցրած շներ բերած էր կալուած՝ պահանջելով ազատել կալուածը հայկական ներկայութենէ։ Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղէմի Հայ Պատրիարքը, Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամները եւ Հայ համայնքի անդամները հաւաքուած էին հոն՝ խաղաղ կերպով իրենց դժգոհութիւնը եւ անհամաձայնութիւնը յայտնելու եղած պահանջին: Քանի մը ժամ յետոյ կողմերը պայմանաւորուեցան հեռանալ կալուածէն եւ ոչինչ ձեռնակել այնքան ժամանակ, մինչեւ Պատրիարքութիւնը չստանայ համաձայնագիրը չեղեալ նկատելու իր ղրկած նամակին պատասխանը»:
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 10, 2023 - 20:47

կոդ: 297164

Սփյուռք

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: