ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չնայած բոլոր մարտահրավերներին, Հայաստանն ունի քաղաքական կամք գնալ խաղաղության. ԱԳ նախարարի հայտարարությունը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի գործընկերոջ հետ առանձնազրույցից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
 
Միրզոյանն ասել է.
 
«Սիրելի՛ գործընկեր,
 
Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Սա լավ հնարավորություն է շարունակելու մեր քննարկումները, որոնցից վերջինը մենք ունեցանք Նյու Յորքում այս տարվա սեպտեմբերին:
 
Ընդհանուր առմամբ, այս տարին բավականին հագեցած էր և´ փոխադարձ այցելություններով, և´ քննարկումներով: Տարվա սկզբին ես պատիվ ունեցա այցելել Ձեզ Բեռլինում, այժմ պատիվ ունեմ Ձեզ հյուրընկալել այստեղ: Մենք ունեցել ենք հեռախոսազրույցներ, հանդիպումներ միջազգային հարթակներում: Վարչապետ Փաշինյանն ու կանցլեր Շոլցն են հանդիպումներ ունեցել, վարչապետը այցելեց Գերմանիա, Ազգային ժողովի նախագահն այցելեց Գերմանիա: Եվ գոհունակությամբ պետք է նշենք, որ այսպիսի հաճախակի ինտենսիվ փոխադարձ այցերը կան, և իսկապես դրանք լավ հնարավորություն են տալիս զարգացնելու մեր երկկողմ օրակարգը:
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Այսօր մենք հանգամանալից կերպով անդրադարձել ենք երկկողմ օրակարգային մի շարք հարցերի: Գոհունակությամբ արձանագրել ենք տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում խորացող փոխգործակցությունը և հեռանկարները:
 
Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Եվրոպական միությունում, և մենք ակնկալում ենք, որ երկու երկրների գործարար շրջանակների ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա սահմանել առևտրաշրջանառության ծավալների նոր` անհամեմատ ավելի հավակնոտ նշաձող: Մեծապես կարևորում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) և Վերակառուցման և զարգացման բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում: Արժևորում, գնահատում ենք Հայաստանի ընդգրկումը Գերմանիայի «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում՝ միտված նպաստելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականությանը։
 
Առիթն օգտագործելով՝ գործընկերոջս ներկայացրել եմ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների՝ Հայաստանի ծավալուն օրակարգի իրականացմանն ուղղված քայլերը:
 
Ընդգծել ենք այդ բարեփոխումներին ԵՄ և իր անդամ պետությունների կողմից շարունակական աջակցության կարևորությունը: Իհարկե, հանդիպման օրակարգում անդրադարձել ենք նաև Հայաստան-ԵՄ գործընկերության այլ հարցերի, մասնավորապես Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը և ԵՄ աջակցությամբ տնտեսական, այդ թվում՝ տարածաշրջանային բնույթի ծրագրերին ՀՀ կայուն ներգրավվածության նշանակությանը: Գործընկերոջս եմ ներկայացրել հայկական կողմի պատրաստակամությունը նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչը հնարավոր կլինի Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխի տարածաշրջանային ծրագրին Հայաստանի մասնակցության պարագայում։
 
Անդրադարձել ենք իհարկե նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր երկու երկրների և մեր ներկայացուցիչների համագործակցությանը:
 
Հարգելի՛ ներկաներ,
Այս ամենն ասելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ երկկողմ օրակարգային հարցերի և տարածաշրջանային ծրագրերի արդյունավետ առաջմղման համար մեր հարևանությամբ առկա մթնոլորտն ու միջավայրը ևս խիստ կարևոր են: Գիտեմ, որ նախարար Բերբոքի այցն էլ նպատակ ունի նպաստելու դրանց բարելավմանը: Այս համատեքստում ցանկանում եմ շեշտել, որ մենք մեծապես կարևորում ենք Գերմանիայի՝ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը, ինչպես Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների կողմից սկզբունքային դիրքորոշման արտահայտման, տարածաշրջանում ներգրավածության, այնպես էլ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Քիշնևում և վերջերս արդեն Գրանադայում կայացած հանդիպումների ձևաչափով:
 
Տիկի՛ն նախարար,
Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ և կանայք, ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ և հնարավոր ոճրագործության հիմնավոր վախի պատճառով, բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից: Զուգահեռ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ են պահվում հայ ռազմագերիներ և ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք:
 
Ցանկանում եմ մեջբերել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում զարգացումների կապակցությամբ Ձեր արձագանքից. «Ռազմական գործողություններից զերծ մնալու Բաքվի խոստումը խախտվեց»: Այո, ցավոք, դա այդպես էր: Այս գործելաոճի մերժման ուղղությամբ անկեղծ և գործուն ջանքերն են, որ կարող են իսկապես նպաստել տարածաշրջանում կայունության հաստատմանը:
 
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած այդ բոլոր բարդություններին և մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք գնալ խաղաղության: Մենք դա հնարավոր ենք համարում, և մեր մոտեցումները մեծ հաշվով արտահայտնված են նաև Գրանադայի քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ: Դրանք շատ պարզ սկզբունքներ են. երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և արձանագրության վրա, երկրորդ՝ երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթաց՝ հիմնված խորհրդային շրջանի պաշտոնական ամենաթարմ քարտեզների վրա, և նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության, իրավազորության, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա: Հատկապես վերջին կետի մասով ուզում եմ ասել, որ սա այն է, ինչ մենք Հայաստանում անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ»: Մենք վստահ ենք, որ մեր երկիրը, մեր տարածաշրջանը կարող է դառնալ այդ խաչմերուկը, և սա տնտեսական օգուտ կբերի ոչ միայն անմիջական տարածաշրջանին կամ հարևաններին, այլև ողջ աշխարհին, և մի յուրահատոկ խաղաղության գրավական կդառնա:
 
Տիկի՛ն նախարար,
 
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային խնդիրների լուծմանն ուղղված մարդասիրական աջակցության համար և այն խոստման համար, որը Դուք այսօր արեցիք:
 
Եվ իհարկե շնորհակալություն եմ հայտնում այսօրվա բովանդակալից քննարկումների համար»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: