ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը շահագրգռված է խորացնել կապերը Եվրոպական միության հետ, մենք գնում ենք ճիշտ այդ ուղղությամբ. Արարատ Միրզոյան

Քաղաքական երկխոսության առումով, անվտանգային առումով և տնտեսական փոխկապակցվածության առումով, այդ թվում նաև՝ էներգետիկ փոխկապակցվածության առումով, և ընդհանրապես արժեքների առումով, կարծում եմ, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է խորացնել իր կապերը, հարաբերությունները Եվրոպական միության հետ, անդամ երկրների հետ, Գերմանիայի հետ:

Հայ-ռուսական հարաբերությունները վատացել են և կան շատ ոչ բարեկամ երկրներ ՀՀ-ի հարևանությամբ, կա նաև Իրանը: Արդյո՞ք Հայաստանի իրավիճակն այսօր ճնշված կարելի է համարել: Երկիրը ցանկանո՞ւմ է, որ Եվրոպան և Գերմանիան ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն:
 
Պատասխանելով «Deutsche Welle»-ի՝ իրեն ուղղված հարցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ընդամենը շաբաթներ առաջ  ականատես եղանք Ադրբեջանի ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, և դրա հետևանքով նաև 100 հազարից ավել փախստականների բռնի տեղահանությանը, ըստ էության, իրենց կյանքը փրկելու համար տեղի ունեցած տեղահանությանը դեպի Հայաստանի Հանրապետություն:
 
«Այս տարիներին՝ վերջին 3 տարիների ընթացքում, մենք տեսել ենք մի քանի դեպքեր, որոնցից առավել խոշորները կարող եմ հիշել. նախորդ տարի սեպտեմբերի 13-ին, դրանից առաջ 2021 թվականի մայիսին և այլ դեպքեր ևս, երբ տեղի են ունեցել ներխուժումներ ՀՀ սուվերեն տարածք:
 
Եվ այսօր էլ, ցավոք սրտի, մենք դեռ ունենք լուրջ մտավախություններ, որ հարևան երկրների շրջանում, Ադրբեջանի կողմից մասնավորապես, դեռ կան հավակնություններ այս կամ այն կերպ տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ, կամ որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես երբ խոսքը գնում է, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին: Այնպես որ այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան:
 
Մենք ունենք 4 հարևան, որոնցից երկուսի հետ ունենք փակ սահման, թեև կարգավորման գործընթաց է գնում նույն Ադրբեջանի հետ, նաև Թուրքիայի հետ: Երբեմն թվում է, որ մենք մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս:
 
Ես սա ասում եմ նաև, որ մենք մի քանի առումներով և´ քաղաքականապես, և´ անվտանգային առումով. մենք տեսանք, որ այն անվտանգային մեխանիզմները, որոնք նախատեսել էր Հայաստանն, իրականում արդյունավետ դուրս չեկան: Քաղաքական երկխոսության առումով, անվտանգային առումով և տնտեսական փոխկապակցվածության առումով, այդ թվում նաև՝ էներգետիկ փոխկապակցվածության առումով, և ընդհանրապես արժեքների առումով, կարծում եմ, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է խորացնել իր կապերը, հարաբերությունները Եվրոպական միության հետ, անդամ երկրների հետ, Գերմանիայի հետ: Եվ պետք է նկատել, որ մենք նաև սրա գիտակցումը տեսնում ենք ինչպես հայկական կողմից, այնպես էլ բազմաթիվ Եվրոպական երկրների կողմից, Եվրոպական միության կողմից:
 
Եվ ինչպես կարող եք տեսնել դրա հավաստիքը հենց այս այցն է, այս երկխոսությունը. մենք գնում ենք ճիշտ այդ ուղղությամբ:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: