ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ ԱՍՀ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենի հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծանոթանալով կազմակերպության գործունեությանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված իրանական փորձին, ինչը մեծամասամբ համընկնում է ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին, նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ևս կարևորում է ընտանիքների հզորացման ու բարեկեցության ապահովումը, և այս գաղափարի իրագործումը իրատեսական է համարում կայուն զբաղվածության ապահովման միջոցով։ Նախարարի խոսքով՝ այս նպատակով մշակվել է նաև ժողովրդագրական ռազմավարության ծրագիր՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության ապահովման համար։
Ըստ աղբյուրի՝ Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանն անդրադարձել է ՄՍԾ կողմից իրականացվող աշխատանքներին․ դիտարկվել է ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։
«Ալի Մոհամադ Ղադերին ներկայացրել է կազմակերպության գործունեությանն ու գործառույթներին առնչվող մի շարք մանրամասներ՝ նշելով, որ ինչպես Միասնական սոցիալական ծառայության, այնպես էլ իրենց կազմակերպության գործունեությունն ուղղված է մարդու բոլոր կենսափուլերում սոցիալական աջակցության տրամադրմանը։ Վերջինիս խոսքով՝ կազմակերպությունը շուրջ 160 տեսակ ծառայություն է մատուցում քաղաքացիներին։ 
ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենն ընդգծել է նաև աշխատուժի փոխանակման, միջին մասնագիտական կրթության զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ պատրաստակամ են հայկական կողմի հետ համագործակցել այս ուղղություններով ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ Ալի Մոհամադ Ղադերին առաջարկել է առաջիկայում քննարկել համատեղ հասարակական կազմակերպություն ստեղծելու հարցը, որը թույլ կտա կողմերին համատեղել ջանքերը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: