ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բլինքենը Հայաստանը հիշատակել է հավելյալ 106 միլիարդ դոլար օգնություն ստացող երկրների շարքում

Այս հատկացումը թույլ կտա մեզ հասցեագրել մարդասիրական ծանր կարիքները, որոնք ի հայտ են եկել ավտոկրատների և ահաբեկիչների մեղքով, ինչպես նաև Ուկրաինայում, Գազայում, Սուդանում, Հայաստանում և աշխարհի այլ վայրերում հակամարտությունների և բնական աղետների հետևանքով:

Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովի լսումներին, որոնք նվիրված էին ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 միլիարդ դոլար տրամադրելու Բայդենի վարչակազմի խնդրանքին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիշատակեց Հայաստանը օգնություն ստացող երկրների շարքում, հայտնում է Ամերիկայի ձայնը։
 
Իր խոսքում, մասնավորապես, պետքարտուղարն ասել է.
 
«Այս հատկացումը թույլ կտա մեզ հասցեագրել մարդասիրական ծանր կարիքները, որոնք ի հայտ են եկել ավտոկրատների և ահաբեկիչների մեղքով, ինչպես նաև Ուկրաինայում, Գազայում, Սուդանում, Հայաստանում և աշխարհի այլ վայրերում հակամարտությունների և բնական աղետների հետևանքով: Սնունդը, ջուրը, դեղորայքը և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը խաղաղ բնակիչներին պետք է անարգել հասնի Գազա: Քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան վտանգից: Այս խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ «Համասը» օգտագործում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան: Անհրաժեշտ է դիտարկել մարդասիրական հրադադարների հարցը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, սենատոր Փեթի Մուրեյի գլխավորությամբ տեղի ունեցած լսումների ընթացքում:
 
Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական հոսքի բացակայության պայմաններում լարվածությունը հավանաբար էլ ավելի կմեծանա:
 
Աղբյուր՝ a1plus.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: