ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանն իր արտաքին տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ջանքեր է գործադրում. Քերոբյան

Հայաստանի համար կարևոր են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, սակայն երկրի կառավարությունը միաժամանակ ջանքեր է գործադրում արտաքին տնտեսական հարաբերությունները նաև այլ ուղղություններով դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

 Հայաստանի համար կարևոր են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, սակայն երկրի կառավարությունը միաժամանակ ջանքեր է գործադրում արտաքին տնտեսական հարաբերությունները նաև այլ ուղղություններով դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:
 
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
 
Անդրադառնալով Վերին Լարսի անցակետում կոնյակի արտահանման սահմանափակումների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ նախարարն ասաց, որ հիմա տարբեր ուղղություններով առևտրային գործարքները նորմալ իրականացվում են:
 
«Այդ խնդիրը, որը մի քանի օր կար, հիմա չկա»,- ասաց Քերոբյանը:
 
Նա հավելեց, որ որոշ ընկերություններ լաստանավային ուղղությամբ են արտահանում իրականացրել, այդ ուղղությամբ ընդհանրապես խնդիր չի եղել:
 
Նախարարը Հայաստանից Ռուսաստան արտահանման գործընթացում խոչընդոտներ չի տեսնում:
 
«Մեզ համար շատ կարևոր են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, և մենք դրանք զարգացնում ենք: Բայց նաև մենք էական ջանքեր, ռեսուրսներ ու ժամանակ ենք ծախսում, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր արտաքին տնտեսական հարաբերությունները նաև այլ ուղղություններով»,- նշեց Քերոբյանը:
 
Ըստ նախարարի՝ այդ ուղղությամբ էլ կան որոշ հաջողություններ: Օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ  վերջին 2-3 տարում փոխադարձ առևտուրը տասնապատկվել է, շրջանառությունն արդեն  գերազանցում  է 1 մլրդ դոլարը: Նախարարը կարծում է, որ այդ ծավալը կհասնի 1.5, նույնիսկ 2 մլրդ դոլարի: Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց՝ կարևոր է, որ արդեն առկա գործարար կապերն ամրապնդվեն ու զարգանան։
 
Կառավարությունը շատ մեծ պոտենցիալ է տեսնում նաև այլ ուղղություններով: «Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ շատ մոտ ենք երկկողմ առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարն անցկացնելուն, էապես աճում է Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը»,-նշեց Քերոբյանը:
 
Հայաստանը նոյեմբերին Շանհայում մեծ տաղավարով մասնակցելու է Չինաստանի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսին: Ներկայացված են լինելու 20-ից ավելի ընկերություններ: Հայաստանը փետրվարին մասնակցելու է Արաբական Միացյալ Էմիրություններում խոշորագույն միջազգայի ցուցահանդեսի: «Ընդհանուր առմամբ մեր մասնակցությունը տարածաշրջանային ցուցահանդեսներին էապես դիվերսիֆիկացրել ենք»,-նշեց նա:
 
Հոկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ ռուսական կողմը մաքսային հսկողություն էր իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող ողջ կոնյակի նկատմամբ: Հայկական կոնյակով բեռնված տասնյակ մեքենաներ Վերին Լարսում սպասում էին իրենց հսկողության ավարտին: Սակայն հոկտեմբերի 4-ի ուշ երեկոյան ռուսական կողմը հանել էր կոնյակի մասով իր սահմանած նոր կարգավորումը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 1, 2023 - 09:54

կոդ: 296395

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: