Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին պատշաճ առաքելություն ուղարկել Արցախ
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը hիասթափված է հոկտեմբերի 1-ին Արցախ (Լեռնային Ղարաբաղ) ՄԱԿ-ի առաքելության այցի արդյունքներից, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Արցախի ամբողջ հայ բնակչությունն արդեն փախել էր ադրբեջանական վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։ Այս մասին Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է X սոցկայքի պաշտոնական էջում:
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին պատրաստել պատշաճ առաքելություն դեպի Արցախի Հանրապետություն, որը կներառի հակամարտությանը չեզոք երկրների միջազգային թիմի անդամներին՝ տեղում ներկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար: Արցախում հայերի իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալ, անկողմնակալ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին նվիրվածությամբ»,- նշվում է հայտարարությունում։
Աղբյուր՝ factor.am
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։