ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միյատովիչը ցնցվել է՝ տեսնելով դատարկ Ստեփանակերտը

Հայաստան զանգվածային տեղափոխությունը Ղարաբաղի հայերի համար եղել է միակ ելքը։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքներով, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նրա դիտարկմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգված հակամարտության վերջին գլուխը կրկին բերեց մարդու իրավունքների խախտումների Ղարաբաղյան տարածաշրջանում և դրա շուրջ։
«Մարդու իրավունքների լիակատար հարգանքը և համապատասխան միջազգային չափանիշների խստիվ պահպանումը այժմ պետք է դառնան երկու երկրների միջև հաշտության և կայուն խաղաղության հասնելու հիմք»,- հայտարարել է Միյատովիչը։ 

Նա հիշեցրել է, որ հայերի զանգվածային ելքին նախորդել է իննամսյա շրջափակումը, նրանք զրկված են եղել հիմնական ապրանքների հասանելիությունից, ծառայություններից և էներգակիրներից: 
«Նրանք հայտնվել էին լքված վիճակում՝ առանց անվտանգության կամ պաշտպանության հուսալի երաշխիքների որևէ կողմից: Նրանց համար տունը կորցնելը և լքելը եղել է միակ հնարավոր տարբերակը»,- ընդգծել է հանձնակատարը։
Նա նշել է, որ այցելել է Ղարաբաղի տարբեր բնակավայրեր և ծանոթացել պատերազմից ու տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակին։
Հանձնակատարը ողջունել է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ օգնություն տրամադրելու բոլոր կարիքավորներին՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ:
Նա Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ է արել լիակատար աջակցություն տրամադրել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստան տեղափոխված մարդկանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հարցում։ Այս առումով, ըստ պաշտոնյայի, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել խոցելի խմբերի կարիքներին:

Հանձնակատարն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի էթնիկ հայերի իրավունքները, որոնք մնացել են տարածաշրջանում, և նրանց, որոնք մեկնել են Հայաստան՝ ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ ապահովելով անվտանգություն և արժանապատվություն այս հարցում:
Նշվում է, որ տասը տարվա մեջ առաջին անգամ է իրավապաշտպան առաքելությունը կարողացել այցելել ԼՂ տարածաշրջան:
«Միյատովիչը ցնցված էր՝ տեսնելով, որ Ստեփանակերտ քաղաքը գրեթե ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: