ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանն արգելել է Ճապոնիայից ծովամթերքի ներկրումը, մինչև հաստատվի դրա անվտանգությունը

Ռուսաստանը միացել է Չինաստանին և ժամանակավորապես արգելել է Ճապոնիայից ձկան և ծովամթերքի ներմուծումը, ինչը կապված է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողման հետ։

Ռուսաստանը միացել է Չինաստանին և ժամանակավորապես արգելել է Ճապոնիայից ձկան և ծովամթերքի ներմուծումը, ինչը կապված է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողման հետ։ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 16-ից։
 
«Սահմանափակումներ են մտցվում այնքան ժամանակով, մինչև տրամադրվի համապարփակ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ջրային արտադրանքի անվտանգությունը և Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանությունը հաստատելու համար, ինչպես նաև մինչև Ռոսսելխոզնադզորի մասնագետների կողմից դրա վերլուծությունը», – նշված է հաղորդագրությունում։
 
Չինաստանը Ճապոնիայի 10 պրեֆեկտուրաներից ծովամթերքի ներմուծման արգելք էր սահմանել հուլիսի 7-ից, իսկ օգոստոսի 24-ից, երբ Ճապոնիան սկսեց ատոմակայանից ջրի բացթողումը, Չինաստանն առհասարակ արգելեց Ճապոնիայից բոլոր տեսակի ծովամթերքի ներմուծումը։
 
Իր հերթին ջրի բացթողումից հետո Հարավային Կորեան երկարաձգել է Ճապոնիայի ութ պրեֆեկտուրաներից ծովամթերքի ներմուծման արգելքը, որը սահմանվել էր դեռ 2013 թ․-ին։
 
2011 թ․-ին վթարված «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ծովը արտանետվող ջուրը մաքրված և նոսրացված է սովորական ծովի ջրով, սակայն այն պարունակում է տրիտիում՝ ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ, որը չի ենթարկվում հեռացման։ Այժմ ատոմակայանի տարածքում կուտակվել է ավելի քան 1,34 մլն տոննա ջուր։ Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել 30-40 տարվա ընթացքում այն աստիճանաբար լցնել օվկիանոսը: Ծրագիրը հավանության է արժանացել ՄԱԳԱՏԷ-ի կողմից, սակայն որոշ երկրների մոտ դժգոհություն է առաջացրել։
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: