ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մերձավոր Արևելքում իրավիճակը թեժանում է. ՌԴ ԱԳՆ-ն դիմել է իր քաղաքացիներին

«Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին զերծ մնալ տարածաշրջան մեկնելուց, հատկապես Իսրայել, Լիբանան, Հորդանան և պաղեստինյան տարածքներ:

Մերձավոր Արևելքում իրավիճակը թեժանում է: Իսրայելի տարածքի հրետակոծությունը, հրթիռային և ռմբակոծությունները Գազայի հատվածի հյուսիսային և այլ շրջանների վրա, ինչպես նաև զինված միջադեպերը Լիբանանի և Իսրայելի միջև Կապույտ գծի տարածքում շարունակվում են։ Զոհերի ու վիրավորների թիվն աճում է: Ամբողջ աշխարհում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում։
 
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն, որում նաև ասված է.
 
«Այս կապակցությամբ մենք խստորեն խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին զերծ մնալ տարածաշրջան մեկնելուց, հատկապես Իսրայել, Լիբանան, Հորդանան և պաղեստինյան տարածքներ: Այս երկրներով ճանապարհորդելիս պահպանեք առավելագույն զգուշություն և անձնական անվտանգության ուժեղացված միջոցառումներ, խուսափեք կոնֆլիկտային և ռիսկային տարածքներից, հետևեք տեղական իշխանությունների առաջարկություններին, ինչպես նաև Ռուսաստանի արտասահմանյան առաքելությունների հաղորդագրություններին:
 
Եգիպտոսի և Իսրայելի իշխանությունների հետ սերտ աշխատանքը շարունակվում է՝ ապահովելու Ռուսաստանի քաղաքացիների ելքը, ովքեր օգնություն են խնդրել Գազայի հատվածից տարհանման հարցում:
 
Մենք մշտապես վերահսկում ենք տարածաշրջանում օդային երթեւեկության հետ կապված իրավիճակը։ Իսրայելից, Լիբանանից, Հորդանանից և այլ երկրներից կանոնավոր ավիաընկերությունների թռիչքների հնարավորությունները մնում են հասանելի: Հոկտեմբերի 9-ից Թել Ավիվից Ռուսաստան է ժամանել մոտ 6 հազար մարդ»։
 
ՌԴ նախագահի հանձնարարականի համաձայն՝ հոկտեմբերի 19-ին ՌԴ ԱԻՆ հատուկ չվերթով մարդասիրական օգնություն է հասցվել (27 տոննա ընդհանուր քաշով ալյուր, շաքարավազ, բրինձ և այլ պարենային ապրանքներ) Էլ-Արիշի օդանավակայան (Եգիպտոս) և հանձնվել Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչներին Գազայի հատվածի բնակչության համար։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: