ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԼՂ-ի հայաթափումն ի ցույց դրեց միջազգային համակարգի՝ նման իրավիճակների կանխարգելման բացերը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը հանդես եկան հայտարարությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնավորապես հայտարարեց. «Ողջունում եմ Ձեր պատվիրակության այցը Երևան ու գոհունակությամբ արձանագրում, որ վերջին 5 տարվա ընթացքում սա ձեր 4-րդ այցն է ՀՀ, իսկ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի կարգավիճակում՝ երկրորդը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը հանդես եկան հայտարարությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնավորապես հայտարարեց. «Ողջունում եմ Ձեր պատվիրակության այցը Երևան ու գոհունակությամբ արձանագրում, որ վերջին 5 տարվա ընթացքում սա ձեր 4-րդ այցն է ՀՀ, իսկ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի կարգավիճակում՝ երկրորդը։

Երկխոսության այսպիսի դինամիկան վկայում է ՀՀ-ի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև բարձր մակարդակի հարաբերությունների ու սերտ համագործակցության մասին, իսկ այսօր մեր երկրի ու տարածաշրջանի համար մարտահրավերներով լի այս շրջանում տեղի ունեցող այցը դիտվում է որպես կազմակերպության կողմից համերաշխության և աջակցության ուղերձ։ 
Հարգելի գործընկերներ, լինելով լայնածավալ Ֆրանկոֆոն կազմակերպության մի մասնիկը՝Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ։ Դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրընկալումը և կազմակերպության նախագահության՝հանգամանքների բերումով 4 տարով ստանձնումը։ 

Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության առաջնային ուղղություններից է ֆրանսերենի ուսուցման և տարածման խթանումը,այդ թվում՝ ՀՀ-ի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև ստորագրված Ազգային ֆրանկոֆոն քառամյա նախաձեռնության մասին հերթական՝ 2023-2026թթ. ծրագրերի միջոցով, մենք շարունակում ենք նաև առաջ մղել Ֆրանկոֆոնիայի մշակութային օրակարգը, ինչի վառ վկայությունն է արդեն 10 տարի շարունակ յուրաքանչյուր տարի ֆրանկոֆոնիայի երկամսյակի կազմակերպումը։ Այս տարին ևս բացառություն չէ. մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ-ում կազմակերպվեց ավելի քան 700 մշակութային միջոցառում։ 
Բաց չթողնելով նաև տնտեսական ուղղությունը՝ նշեմ, որ մենք կարևորում ենք նաև կազմակերպության երկրների գործարար շրջանակների  մասնակցությամբ առևտրատնտեսական առաքելությունների կազմակերպման նախաձեռնությունն ու դրանով ընձեռվող հնարավորությունները։ 

Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության խորացման Հայաստանի հանձնառության դրսևորումներից է նաև 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու պաշտոնական հայտի ներկայացումը, և մենք ակնկալում ենք կազմակերպության դրական արձագանքը։ Վստահ եմ, որ դրանք բացառիկ հնարավորություն կարող են ընձեռել միջազգային Ֆրանկոֆոն համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին խաղաղության, մարդու իրավունքների և միասին ապրելու արժեքների շուրջ համախմբվելու նպատակով։

Տիկին Մուշիկիվաբո, ստեղծված իրավիճակում պետք է ընդգծեմ կազմակերպության կողմից Հայաստանի հետ համերաշխության կարևորությունը և մասնավորապես սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերձած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ ձեր՝ տիկին գլխավոր քարտուղար, հասցեական ու հստակ արձագանքը։ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նաև նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը։

Միաժամանակ դա ի ցույց դրեց տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունը և դրա զսպման հրամայականը։ Ներկայումս ՀՀ-ն գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված հարյուր հազար հայ փախստականների առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար։ Գիտեմ, որ այսօր ինքներդ հանդիպել եք ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ։

Հավատարիմ լինելով Հրվ. Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ մենք ընդգծում ենք տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով բազմիցս ենք շեշտել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝առանց երկիմաստությունների ու կամայական մեկնաբանությունների,փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը ինքնիշխանության, ազգային իրավազորության ներքո և փոխադարձության ու հավասարության սկզբունքներով։

Մեր այսօրվա քննարկումներում անդրադարձել ենք նաև Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած ԼՂ հարյուրավոր հայկական եկեղեցիների ու ամրոցների, մեր մշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանության ապահովման ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությունը»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: